f

Անկախ

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսված բարձր մակարդակի այցերը, երկկողմ և տարածաշրջանային իրադարձությունները։

Ֆիդանը փոխանցել է Լավրովին, որ Թուրքիան ուկրաինական պատերազմի դիվանագիտական լուծման հույս ունի՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին։ Նախարարները նաև քննարկել են Գազայում տիրող հումանիտար ծանր իրավիճակը և այս ուղղությամբ խնդիրների լուծման հնարավոր քայլերը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ էլ՝ նախարարները քննարկել են «մի շարք արդի տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ շեշտը դնելով Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա»։ Հանդիպմանը քննարկվել է նաև առևտրատնտեսական համագործակցությունը և էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացումը։
 

Աշխարհում Ռուսաստան Թուրքիա Հաքան Ֆիդան Սերգեյ Լավրով

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին