Դանիան առաջիկա ամռանը Ուկրաինա կուղարկի առաջին F-16 կործանիչները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թագավորության պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենին։
Թե կոնկրետ քանի մարտական մեքենա է պատրաստվում փոխանցել Դանիան Ուկրաինային, չի հստակեցվում։
Ավելի վաղ հաղորդվել էր 19 կործանիչ տրամադրելու մտադրության մասին։