f

Անկախ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան. «Ազատություն»


Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը, ավելին՝ կարծում է, որ այդ մասին չբարձրաձայնելը անթույլատրելի է։

«Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են», - «Ազատության» հետ զրույցում ասել է նա։

«Ազատություն». - Դուք համակարգում եք Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անվանումով հանձնախումբը, այսինքն՝ Դուք իրատեսակա՞ն եք համարում, որ հայերի վերադարձը հիմա հնարավոր է, եթե ստանձնել եք այդ գործը։

Վարդան Օսկանյան. - Իհարկե, եթե այդպես չհամարեի, չէի ստանձնի, երկրորդը՝ անկախ ամեն ինչից, այս հարցը չբարձրացնել, չխոսելը, նույնիսկ ծայրահեղության գնամ, ասեմ՝  հանցագործություն կլինի։ Այս վերքը դեռ թարմ է, մեր հայրենակիցներն իսկապես էթնիկ զտմամբ ու սպառնալիքներով վռդնվել են ուղղակի, իրենց տներն են թողել, գերեզմանները, ունեցվածքը։ Մեր ամբողջ հայ ժողովրդի պատմական ժառանգության մի մասն է այնտեղ, և չխոսել դրանց վերադարձի մասին, այդ պահանջատիրությունը չունենալ, ես կարծում եմ, որ իսկապես մեղսունակություն է և՛ քաղաքական տեսակետից, և՛ իրավական, և՛ բարոյական տեսակետից, և՛ հայ ժողովրդի հպարտության տեսակետից։

Բոլոր առումներով այս հարցը պետք է այսօր բարձրացնել, հետապնդել, որովհետև դա նաև ռեալ խնդիր է, դրա մասին ոչ միայն մենք ենք խոսում, աշխարհն է խոսում, կա միջազգային դատարանի որոշում, Միացյալ Նահանգներն արտահայտվել է, որ պետք է վերադառնան, Եվրոպան է ասել, Ռուսաստանն է ասում, նույն ինքը՝ Ադրբեջանն է ասում, որ իրավունք ունեն գալու, չէ՞, բայց իր ընկալումը մի քիչ այլ է. միջազգային հանրությանը մի քիչ ավելին է, քան Ադրբեջանինն է։ Իսկ մեր դրած խնդիրը այդ երկուսից էլ մի քիչ ավելին է, որովհետև եթե այդ երկուսի պայմաններով այսօր արցախահայությունը վերադառնա, չէին թողի  գային էլի, որովհետև նոր բան չի առաջարկվում, այնպես որ նրանց վերադարձի համար մի քիչ ավելին է պետք, քան այն, ինչը որ կա։ Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են։

Ես դրա ռեալ հնարավորությունը տեսնում եմ․ եթե հավանականության ինչ-որ մի սանդղակ դնեն, եթե Հայաստանի իշխանությունները այն, ինչը ես ձևակերպեցի, իրենց վրա վերցնեն և հետապնդեն, դրա հավանականությունը շատ մեծ կլինի, 60-70 տոկոս։ Առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, իհարկե, այդ տոկոսը շատ ավելի նվազ է՝ 50-ից ներքև է, բայց չէի ասի, որ զրո է, նույնիսկ եթե 10 է, իսկ ես կարծում եմ, որ ավելին է, ուրեմն այդ հարցը պետք է հետապնդել։

Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահի իրենք էլ կզգան, որ այս հարցի բարձրացումը ոչ միայն մեր իրավունքներից է բխում, այլ նաև դիվանագիտական պահանջ է, խաղաղության պահանջն է։

 

Վարդան Օսկանյան արցախցի բռնի տեղահանվածներ վերադարձ Արցախ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին