Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Դոհայում անցկացվող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստի մրցակիցը աշխարհի 43-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորին էր, որն առաջին սեթում 0:3 հաշվով պարտվելիս հրաժարվեց պայքարից։
Կիսաեզրափակչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 46-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինը։