f

Անկախ

«Հրապարակ»․Երևանի քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանը լծված է Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը պարալիզացնելու և հիվանդանոցին տիրանալու գործին


«Հրապարակն» այսօր Երեւանի քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանի վերաբերյալ սկանդալային ձայնագրություն եւ ահազանգ է ստացել, այն ներկայացնում ենք ստորեւ։


«Արդեն մի քանի ամիս Երևանի քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանը լծված է հավատարմագրային կառավարման տրված Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը պարալիզացնելու եւ հիվանդանոցին տիրանալու գործին։

Նա հրահանգել է, որպեսզի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ոչ մի բժշկական հաստատություն պացիենտ չուղարկի այդ հիվանդանոց, ներառյալ՝ շտապօգնությունը և պոլիկլինիկաները։ Այդպիսով նա փորձում է հիվանդանոցը տանել սնանկացման և հեշտությամբ կարողանան խզել հավատարմագրային կառավարմանը հանձնելու պայմանագիրը։ Նա պարբերաբար հավաքում է հիվանդանոցի բուժաշխատողներին, ովքեր զայրացած են աշխատավարձ չստանալուց, և հորդորում է չգնալ աշխատանքի։

Այս ձայնագրությունը արվել է Քանաքեռ-Զեյթուն ծննդատան կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում, որտեղ Դավիթ Կարապետյանը, իմանալով, որ շտապօգնության բրիգադը հղի կնոջը տարել է այդ ծննդատուն, զանգում է շտապօգնության ղեկավար անձի և պարզաբանում պահանջում։

Հետո տեղեկացնում է, որ հրահանգել է Առողջապահական տեսչությանը, որ գան ստուգեն, և վստահեցնում է, որ անպայման տուգանելու են։

Այնուհետև կոլեկտիվին հորդորում է չգնալ աշխատանքի, եթե նույնիսկ գնում են բոլոր հոսպիտալացված հիվանդներին դուրս գրեն և այլևս ոչ մի պացիենտ չընդունել, ինքն էլ իր կողմից խոստանում է ամեն բան անել, որ պացիենտ չգա»,-գրել են մեր աղբյուրները։

«Հրապարակ»-ը այս թեմայով քիչ անց կհրապարակի Դավիթ Կարապետյանի պարզաբանումը։ 

 

Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն Դավիթ Կարապետյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին