f

Անկախ

«Փաստ». Ի՞նչ անել արևմտյան ճնշումների հետ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ՀՀ իշխանություններն են անընդհատ խոսում, թե ԵԱՏՄ շուկան ՀՀ արտահանումների ծավալի համար առանձնակի նշանակություն ունի (վկան՝ 2023 թ. ցուցանիշները), այնուհանդերձ, մեր ունեցած տեղեկություններով, «ներսում» լրիվ այլ տրամադրություններ կան։ Մասնավորաբար, մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմին ոչ մեկ անգամ ակնարկել է, թե Արևմուտքից բացահայտ ճնշում կա՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հետ կապված, և ինքը չի կարող պարզապես ձեռքը թափ տալ այդ պահանջների վրա։

Մեր տեղեկություններով, այս հարցում ևս, ինչպես իր մնացած քայլերում, Փաշինյանը փորձելու է թեման գցել ժողովրդի «գրպանը» և դեպքերն այնպես դասավորել, որ հերթական անգամ ասի՝ «դե, ես ի՞նչ կարող էի անել, հպարտ քաղաքացին է պահանջում»։ Ավելին, կան տեղեկություններ, որ առաջիկայում ոչ միայն հակառուսական նոր ալիքներ են գեներացնելու, այլև առանձին վերցրած «օջախները» փորձելու են ուղղորդել այդ տրամաբանության մեջ:

Ըստ մեր զրուցակիցներից մեկի, փորձ է արվել նախօրեին մարտունեցիների կողմից Մարտունի-Գավառ մայրուղու փակումը ևս տեղավորել այս «օպերայի» սցենարում. պատահական չէր, որ Հայաստանի կառավարության դեմ կազմակերպված ակցիայի մեջ կային մասնակիցներ, որոնց կողմից հնչող թեզերի մեծ մասը հակառուսական ու հակաԵԱՏՄ-ական էր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ԵԱՏՄ Արևմուտք Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին