f

Անկախ

Աբխազիան կցանկանար միանալ ՌԴ-ի և Բելառուսի Միութենական պետությանը. Բժանիա


Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության ձևաչափով ինտեգրմանը։ Նա նշել է, որ Աբխազիայի համար կարևոր է պահպանել իր անկախությունը։ Ինտեգրումը, նրա խոսքով, կարող է տևել 5-10 տարի, գրում է Կոմերսանտը։

«Մենք ցանկանում ենք միասին լինել Ռուսաստանի, Բելառուսի հետ, ցանկանում ենք ակտիվ մասնակիցներ լինել այս ինտեգրացիոն գործընթացին՝ պահպանելով մեր անկախությունը։ Իսկ Միութենական պետությունը ձևաչափ է, որտեղ անկախ պետությունները փոխշահավետ պայմաններ են համաձայնեցնում վերազգային կառույցների ստեղծման շուրջ»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Բժանիան։

Աբխազիայի նախագահը նշել է, որ ինտեգրման ընթացքում առաջնորդվում է ՌԴ-ի հետ դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին միջպետական համաձայնագրով, որը ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերին։ «Եվ այնտեղ հստակ ասվում է, որ Ռուսաստանն աջակցում է Աբխազիայի Հանրապետությանը՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներին։ Այս ձևաչափն առավելագույնս համապատասխանում է մեր ապագային, ապագայի մեր տեսլականին»,- հավելել է նա։

Հավելենք, որ Աբխազիան ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Իրավաբանորեն Բելառուսը ևս չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, սակայն Ալեքսանդր Լուկաշենկոն Բժանիայի հետ հանդիպել է Պիցունդայում 2022 թվականին։ 2023 թվականին Լուկաշենկոն Բժանիային ընդունել է Մինսկում։

 

Աշխարհում Ռուսաստան Բելառուս Ասլան Բժանիա Աբխազիա

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին