f

Անկախ

«Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան


Եթե ադրբեջանցու կողմից հայ ծերունու գլխատման տեսանյութերի առկայության պայմաններում ռուսական կողմը հետ վերադարձնի Քյամիլ Զեյնալլինին, ապա դա նշանակում է պատերազմական հանցագործությունների հովանավորում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլինը 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի անտառներից մեկում առանձնակի դաժանությամբ սպանել էր անօգնական վիճակում հայտնված հայ ծերունուն եւ հրապարակել այդ կադրերը համացանցում։ Այդ անձը Հայաստանի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում է՝ պատերազմական հանցանք կատարելու համար։ Եվ պատերազմից 4 տարի անց Քյամիլ Զեյնալլինը Մոսկվայից Բաքու վերադառնալիս «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է։ Ռուսաստանի իրավապահները նրան բերման են ենթարկել, որից հրապարակվել են նաեւ կադրեր։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ վերագրվող հանցանքը սովորական պատերազմական հանցագործություն չէ․ «Այն ատելության հողի վրա խոցելի քաղաքացիական անձի նկատմամբ առանձնակի դաժանությամբ եւ ահաբեկչական մեթոդներով կատարված սպանություն է, որը բազմապիսի միջազգային կոնվենցիոնալ նորմերի դեմ է․ խոսքը տարեց տղամարդու գլխատմանն է վերաբերում, որը ֆիզիկական տիրապետության տակ էր հայտնվել։ Նման հանցագործությունները պետք է պատժվեն, եթե անգամ ռուսական կողմը չի ցանկանում տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, ապա միջազգային իրավունքում գործում է մեկ այլ սկզբունք՝ «կամ հանձնիր կամ դատիր», եւ առնվազն Մոսկվայի համար գոյություն ունի պարտականություն՝ համընդհանուր իրավազորության ներքո քննել եւ արդարադատության առջեւ կանգնեցնել նման հանցագործություն կատարած անձին»։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ եթե նման տեսանյութերի առկայության պայմաններում ռուսական կողմը հետ վերադարձնի Ադրբեջանին, սա նշանակում է պատերազմական հանցագործությունների հովանավորում․

«Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է փրկի իր իմիջը։ ՌԴ-ն մեղադրում է պատերազմական ծանր հանցագործությունների կատարման մեջ, եթե ՌԴ-ն իրապես ներագրավված չէ եղել եւ նման պետական քաղաքականություն չի իրականացնում, ապա իր երկրում հայտնված պատերազմական հանցագործին ատելության հիմքով կատարված շարժառիթներով չի կարող ուղղակի անպատժելիություն երաշխավորել։ Կարծում եմ՝ սա իրավունքի մեջ չի տեղավորվում։ Այն նաեւ բացասաբար կանդրադառնա նաեւ փոխհարաբերությունների վրա, յուրաքանչյուր հայ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս ապրող տեղյակ է միջադեպին»։

 

Սիրանուշ Սահակյան ադրբեջանցի Սպանություն Արցախ Ռուսաստան Հայաստան

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին