f

Անկախ

Չնայած իր հերքումներին՝ Ալիևը վրդովված է Ադրբեջանի մ​իջազգային քննադատությունից


 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ հայտարարում է, որ անտեսում է միջազգային բոլոր քննադատությունները՝ կապված իր քաղաքացիների իրավունքների խախտումների, իր զինվորների կողմից ռազմական հանցագործությունների և արցախահայերի էթնիկ զտումների հետ: Ալիևը փորձում է կոծկել այդ խախտումներն ու հանցագործությունները «խավիարային դիվանագիտության» միջոցով՝ միլիարդավոր դոլարների կաշառք տրամադրելով եվրոպացի տարբեր պաշտոնյաների։

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը խնդիր է ունենում օտար երկրի, եվրոպական կառույցների կամ միջազգային դատարանների հետ, նա ինքնագոհ դեմքով իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ չի պատահել։ Նա հաճախակի ասում է. «Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ կասի, ես անելու եմ այն, ինչ ուզում եմ»:

Կցանկանայի մեջբերել մի թարմ օրինակ, երբ Ալիևը խիստ անհանգստացած լինելով նման հարցերով, դրանք անտեսելու փոխարեն, անսովոր ջանքեր է գործադրել դրանց լուծման համար:

Այս օրինակը կապված է Ֆրանսիայի հետ։ Վերջին ամիսներին Ալիևը բավականին բացահայտ հանդես է եկել կոշտ քննադատությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ Հայաստանին աջակցելու համար։ Ալիևը հրաժարվել է հանդիպել նախագահ Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հետ արցախյան հիմնախնդիրը քննարկելու համար։ Ալիևը դժգոհել է նաև Ֆրանսիայից Հայաստանին մի շարք զրահափոխադրիչներ վաճառելու համար։ Միլիարդավոր դոլարներ ծախսելով Իսրայելի և Թուրքիայի նորագույն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով Ադրբեջանը զինելու համար, Ալիևը դեռ հանդգնում է բողոքել, որ Հայաստանը սահմանափակ քանակությամբ զենք է ձեռք բերում ինքն իրեն պաշտպանելու համար:

Անցյալ տարվա վերջին, Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առճակատումն ավելի խորացավ, երբ Ադրբեջանը Բաքվից արտաքսեց Ֆրանսիայի դեսպանատան երկու պաշտոնյաների, իսկ Ֆրանսիան, իր հերթին, Փարիզից արտաքսեց Ադրբեջանի դեսպանատան երկու պաշտոնյաների:

Intelligence Online կայքը հայտնել է, որ ըստ իր գաղտնի աղբյուրների՝ Ադրբեջանի հետախուզական ծառայությունները խնդրել են «Մոսադին»՝ Իսրայելի հետախուզական և հատուկ գործողությունների հիմնարկը, միջամտել Ֆրանսիայի հետ իրենց առկա հակամարտությունները լուծելու համար:

Ըստ «Մոսադի» գաղտնի աղբյուրների՝ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունը (XKX), որը ղեկավարում է գեներալ Օրխան Սուլթանովը, խնդրել է Իսրայելի իր գործընկերոջը միջամտել Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր տնօրինությանը (DGSE)` Բաքվի և Փարիզի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Ադրբեջանը նշել է, որ չի ցանկանա խորացնել առկա վեճը:

Սակայն, ադրբեջանական ջանքերը ձախողվել են, քանի որ «Մոսադը» չի փոխանցել ադրբեջանցիների խնդրանքը Ֆրանսիային, ըստ Intelligence Online-ի աղբյուրների: Սա նուրբ հարց է Իսրայելի համար, քանի որ նա մի կողմից ցանկանում է պահպանել իր լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ, իսկ մյուս կողմից Իսրայելի հետախուզական ծառայությունը չի ցանկացել նման միջնորդության փորձ անել այն ժամանակ, երբ այն զբաղված էր Գազայի ու Մերձավոր Արևելքի այլ թեժ կետերի հակամարտությամբ:

Intelligence Online-ը հայտնել է, որ «Մոսադը» մեծ ազդեցություն ունի Բաքվի վրա, քանի որ Իսրայելը օգտագործում է ադրբեջանական տարածքը Իրանում իր գործողությունների համար: Երբ «Մոսադը» 2018 թվականին Թեհրանից գողացավ Իրանի միջուկային փաստաթղթերը, Իսրայելի գործակալները օգտագործեցին Ադրբեջանի սահմանը Իրանից փախչելու համար: Ի պատասխան, «Մոսադը» մեծապես դյուրացրեց Ադրբեջանի կողմից Իսրայելից զենքի ձեռքբերումը, ինչը օգնեց իսրայելական զենքի երկրորդ խոշորագույն գնորդին՝ Բաքվին, 2020 և 2023 թվականներին հաղթանակներ գրանցել Արցախում: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակվելուց անմիջապես առաջ Ադրբեջանի անվտանգության ծառայություններն իրենց ծրագրերի մասին տեղեկացրեցին «Մոսադի» և Իսրայելի ռազմական հետախուզության տնօրինության 8200-րդ ստորաբաժանման (Աման) փորձագետներին և դիմեցին նրանց խորհրդի համար։

Ըստ Intelligence Online-ի՝ «Մոսադը» վերջին տարիներին իր համագործակցությունը Ֆրանսիայի արտաքին անվտանգության վարչության հետ բարձրացրել է օպերացիոն ավելի բարձր մակարդակի, մասնավորապես Իրանի հարցում: Ֆրանսիական գործակալությունը նույնպես մոբիլիզացվել է Գազայում տիրող իրավիճակի շուրջ:

Ֆրանսիական հետախուզական գործակալության նոր տնօրեն Նիկոլաս Լերները հանդիպել է «Մոսադի» տնօրեն Դեյվիդ Բարնեային, երբ վերջինս հունվարի վերջին շաբաթվա ընթացքում ժամանել էր Փարիզ: Իսրայելա-պաղեստինյան հարցի շուրջ դռնփակ հանդիպմանը ներկա են եղել Եգիպտոսի գլխավոր հետախուզական վարչության (Մուխաբարաթ էլ-ամմա) ղեկավար Աբբաս Քամելը, Իսրայելի ներքին անվտանգության գործակալության «Շին Բեթի» ղեկավար Ռոնեն Բարը, ԿՀՎ (CIA)-ի ղեկավար Ուիլյամ Բարնսը և Քաթարի պաշտոնյաները:

Intelligence Online-ը հայտնել է՝ ԿՀՎ-ն տեղեկացրել է Բաքվին, որ դժգոհ է ֆրանսիական հետախուզության հետ Ադրբեջանի հակամարտությունից, մինչդեռ Ֆրանսիան փորձում է խոչընդոտել Մոսկվային Կովկասում և Ադրբեջանի հարթակի կարիքն ունի:

Բացահայտելով Ալիևի խաբեությունը՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները անտեսելու վերաբերյալ, իմ խորհուրդն է միջազգային հանրությանը՝ շարունակել ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի նա դադարեցնի իր անընդունելի պահվածքը: Հակառակ դեպքում նա կշարունակի իր բազմաթիվ խախտումներն ու հանցագործությունները՝ մեծ վնաս հասցնելով ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին:

Հաջորդ շաբաթ ես կբացահայտեմ Ալիևի  ջանքերից ևս մեկը՝  Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներին հակազդելու համար, չնայած նրա հերքումներին, որ ամենևին ուշադրություն չի դարձնում դրանց վրա։

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

Հարութ Սասունյան Իլհամ Ալիև քաղաքական ճնշում Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին