f

Անկախ

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների՝ 2024 թվականի վերապատրաստման ծրագիրը


2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրերով.

  1. Ուսուցում մանկապարտեզում
  2. Ուսուցում մեկօրյա դպրոցում
  3. Տարրական ուսուցում
  4. Հայոց լեզվի և գրականության դասավանդում
  5. Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
  6. Պարարվեստ
  7. Տնօրենների վերապատրաստում

Ծրագրերի նկարագրությունը կցվում է:

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրանոց, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները:

Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի՝ հյուրանոց մուտքի օրը` հուլիսի 1-ը:

Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է՝

1 հուլիսի` հյուրանոց մուտքի և տեղավորման օր.

2 հուլիսի` ծրագրի պաշտոնական բացում.

28 հուլիսի՝ ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում.

29 հուլիսի` հյուրատնից ելքի օր:

Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը:

Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով՝ հայտը ստանալուց մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:

Վերապատրաստող կազմակերպության, հյուրանոցի և կեցության հետ կապված այլ տեղեկություններ, ինչպես նաև դասընթացների կազմակերպման և անցկացման այլ անհրաժեշտ մանրամասներ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին:

Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից.

Հեռ. +374 10 59-96-47, +374 98-24-01-40 (What՛s App, Telegram)

Էլփոստ. [email protected] [email protected]

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին