f

Անկախ

«Հրապարակ». Փաշինյանի ձեւավորած հանձնաժողովի որոշ անդամներ հրաժարվումեն նոր սահմանադրություն գրել


Նախօրեին արդարադատության նախարարությունը հայտնեց, որ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի համատեղ նիստ։

«Նիստի օրակարգում ներառված են եղել նաեւ խորհրդի աշխատանքներն առավել համակարգային եւ պարբերական դարձնելու անհրաժեշտության հետ կապված այլ հարցեր: Այս համատեքստում, հիմք ընդունելով, որ խորհուրդն ստեղծվել է վարչապետի որոշմամբ, առաջարկվել է վարչապետի մասնակցությամբ կազմակերպել քննարկում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար»։


Պարզվում է՝ ուրբաթ օրը կայացած նիստում բուռն քննարկում է ծավալվել խորհրդի անդամների միջեւ՝ իրենց հետագա գործունեության վերաբերյալ։

Նիստից առաջ նախարար Գրիգոր Մինասյանն առաջարկել է նիստը փակ անցկացնել՝ թերեւս կանխատեսելով հնարավոր ընթացքը: Քվեարկությամբ հավանության է արժանացել առաջարկը, եւ չնայած խորհրդի ձեւավորման մասին որոշման մեջ ամրագրված է, որ «խորհրդի գործունեությունը հիմնված է կոլեգիալության, թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքների վրա», եւ 2 տարի այդ նիստերը եղել են հրապարակային ու հեռարձակվել ուղիղ եթերով, քվեարկությամբ որոշվել է փակ նիստ անել։ Ի՞նչն է եղել գաղտնիության պատճառը։
Նիկոլ Փաշինյանը թերեւս մտադիր է սույն հանձնաժողովի եւ խորհրդի ուսերին դնել նորանկախ Հայաստանի ամենաամոթալի գործընթացներից մեկը՝ գրել այնպիսի խայտառակ սահմանադրություն, որտեղ հղում չի արվի Անկախության հռչակագրին, որտեղ հակապետական դրույթներ են ամրագրվելու եւ Ալիեւի ցանկություններն են իրագործվելու: Քչերը կհամաձայնեին ստանձնել այդ առաքելությունը, իսկ նոր մարդիկ փնտրելու ժամանակ չկա, ուստի արդեն գործող խորհուրդը պետք է այն կյանքի կոչի: Հիշենք, որ իշխանության գալուն պես Փաշինյանը մտադիր էր փոփոխել Սահմանադրությունը եւ մի քանի անգամ բարեփոխումների խորհուրդ, հանձնաժողով ձեւավորեց: Բայց 2018-ին Փաշինյանը խոստանում էր հրաժարվել Սերժ Սարգսյանի «կոստյումից»՝ կառավարման համակարգից, հետո հետ կանգնեց այդ մտքից: Վերջին հանձնաժողովը ձեւավորվել է 2022-ին՝ Սահմանադրությունը ոչ թե փոխելու, այլ բարեփոխելու նպատակով: Իսկ խորհրդի անդամներն են արդարադատության նախարարը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ԱԺ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, իշխանության աջակից ՀԿ-ների ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը։

Այժմ դառնանք նրան, թե ինչ է տեղի ունեցել ուրբաթ օրը: Պարզվում է՝ անգամ Փաշինյանի աջակիցները միանշանակ կողմ չեն այս ծրագրին եւ պատրաստ չեն այդ սեւ գործն ավարտին հասցնել: Փաշինյանական սահմանադրությանը կողմ են ՀԿ-ների 3 մյուս ներկայացուցիչները, իսկ ՄԻՊ-ը, Մարուքյանը, Քոչարյանն այնքան էլ խանդավառված չեն այդ մտքից: Իհարկե, նրանք բացեիբաց չեն մերժում Փաշինյանի տեսլականը, այլ քողարկված են ասում, թե գործող մարմինը չունի մանդատ՝ նոր սահմանադրություն մշակելու, որ այս խորհուրդը ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումների, այլ ոչ թե նորը գրելու համար: Նոր սահմանադրությունը քաղաքական պահանջ է, իսկ անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են՝ ՄԻՊ-ը, ԲԴԽ ներկայացուցիչը, չեն կարող մասնակցել դրան։ Հիշատակել են խորհրդի ձեւավորման մասին վարչապետի ստորագրած որոշումը, որն իրավական ուժ ունի, եւ համաձայն որի՝ «խորհրդի հիմնական խնդիրներն են՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի ընդհանուր համակարգումը, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի եւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծերի մշակման նպատակով բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների որոշումը, փոփոխությունների հայեցակարգի եւ փոփոխությունների նախագծերի հաստատումը եւ ներկայացումը վարչապետի աշխատակազմ, ինչպես նաեւ իրեն վերապահված խնդիրների շրջանակում սահմանադրական բարեփոխումների գործընթացին հանրության մասնակցության ապահովումը»:

Մեզ պատմեցին, որ ողջ բանավեճի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները ո՛չ կողմ են եղել, ո՛չ դեմ, նույն գծի մեջ է եղել նախարարը: Ի վերջո, ընդհանուր հայտարարի են եկել, որ վարչապետի հետ առաջիկա հանդիպմանը կհստակեցնեն այս հարցը եւ դրանից հետո միայն կհասկանան իրենց անելիքը։ Սակայն Դանիել Իոաննիսյանի համար անընդունելի է գործընկերների փաստարկը՝ ո՞վ է ասում, թե խորհուրդը ձեւավորվել է միայն բարեփոխումների համար։ Նա մեզ հետ զրույցում հիշեցնում է, որ Փաշինյանը, դեռ 2020-ի փետրվարից սկսած, հայտարարել է նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, ուստի խորհուրդն ունի մանդատ եւ կարող է նոր սահմանադրության մշակումն իր վրա վերցնել․ «Կարծիքներ կան, այո, որ այս խորհուրդը չունի նման մանդատ, բայց ես այդ կարծիքները չեմ կիսում, որովհետեւ ի սկզբանե եղել է այդ հարցը քաղաքական օրակարգում, որ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք, այլ հարց է, թե այն ժամանակ ինչ կոնտեքստում էր ասվում, հիմա՝ ինչ կոնտեքստում, բայց մանդատի հարցում, կրկնում եմ՝ ունենք այդ մանդատը: Մարդիկ կան, որ ասում են՝ պիտի գնանք վարչապետին հարցնենք՝ ունե՞նք այդ մանդատը, թե՞ ոչ, ինձ թվում է՝ անիմաստ է այդ հարցը տալ, որովհետեւ դրական է լինելու պատասխանը։ Իսկ, կներեք, 2015-ին սահմանադրական բարեփոխում չէ՞ր կոչվում, որ նոր սահմանադրություն ընդունեցին»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ գուցե խորհրդի մանդատի հարցը վիճարկողները պարզապես չեն ուզում մտնել մի գործընթացի մեջ, որը չսկսված, արդեն քննադատությունների է արժանացել։ «Այդ ամբողջն օդի մեջ խոսակցություն է, այդ գործընթացը նվազագույնը 3 տարի տեւելու է, դեռ ինչքան բան է փոխվելու․․․»։

Ապա որպես օրինակ նշեց՝ չնայած շուրջ երկու տարի է՝ իրենց խորհուրդը ձեւավորված է եւ կոչված փոփոխությունների նախագիծ մշակելուն, սակայն, կարելի է ասել, ոչինչ չի արվել, եւ արդարադատության նախարարն «ընդամենը գլուխ է գովել»՝ շաբաթներ առաջ հայտարարելով, թե բարեփոխումների նախագիծը գրեթե պատրաստ է: «Ոչ մի բան չի արվել, ես ասում եմ, որ նախարարը գլուխ է գովացել, փորձել է տպավորություն ստեղծել, որ գործ է արվել, բայց գործ չի արվել, չի արվել նաեւ այն պատճառով, որ արդարադատության նախկին եւ ներկա նախարարները լուրջ չեն վերաբերվել եւ վերաբերվում գործընթացին, մինչդեռ 2020-ին Ռուստամ Բադասյանի ժամանակ մենք արդյունավետ էինք աշխատում»։
 

 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով Նիկոլ Փաշինյան Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին