f

Անկախ

«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ գլխավոր դատախազին


«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ գլխավոր դատախազին, որով միջնորդել է՝ փոփոխել Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը, քանզի առկա է՝ դատավարական իրադրության էական փոփոխություն։

Մասնավորապես՝ Աշոտ Հովհաննիսյանը 5 /հինգ/ անգամ հարցաքննվել է, որից հետո վերջինիս, ինչպես նաև նույն գործով մյուս մեղադրյալների հետ տեղի են ունեցել նաև առերես հարցաքննություններ, ինչն անշուշտ քննությանը խոչընդոտելու հիմքի նվազման նախադրյալ է։

Հարկ է նկատել, որ ՀՀ Դատախազությունը սույն քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ մեկ անգամ քննությանը խոչընդոտելու հիմքի էապես նվազում դիտարկել է այլ մեղադրյալների կողմից հարցաքննություններին և առերես հարցաքննություններին մասնակցելը, ինչի հետևանքով 2024 թվականի փետրվարի 12-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ փոփոխել է երկու մեղադրյալների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցներով։ Գտնում ենք, որ սույն դեպքում Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ ևս առկա են բավարար նախադրյալներ համանման մոտեցում ցուցաբերելու համար, քանզի եթե հարցը դիտարկենք համեմատության մեջ, ապա Աշոտ Հովհաննիսյանի մասնակցությամբ կատարվել են թվաքանաքով և բովանդակությամբ ավելի շատ վարույթային գործողություններ, քան որևէ այլ մեղադրյալի մասնակցությամբ, հետևաբար եթե առաջնորդվենք ՀՀ Դատախազության այն տրամաբանությամբ, որ քննության ծավալի սպառումը, առավել ևս այնպիսի սպառումը, որը նաև էական է եղել գործի ճիշտ լուծման համար բավարար հիմք է քննությանը խոչընդոտելու իրավաչափության պայմանի նվազման արձանագրման համար, ապա Աշոտ Հովհաննիսյանի դեպքում առկա է դրա դասական լավագույն օրիանկը:

Աշոտ Հովհաննիսյանի պաշտպաններ՝

Էրիկ Ալեքսանյան

Գոռ Օհանյան

«Սիներջի» ընկերություն Աշոտ Հովհաննիսյան փաստահավաք խումբ միջնորդություն խափանման միջոց Հայաստան ՖԲ Գրառում

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին