f

Անկախ

Բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի ամեն օր արթնանում է տուն վերադառնալու երազանքով. «Միասին» շարժումը Փաշինյանի հեռանալու 100 խորհրդանշական հիմնավորում ունի


Արցախյան շարժման տարեդարձի օրը Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանրահավաք է նախաձեռնել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հանրահավաքի հարթակում ծածանվում են «Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», «Արցախյան ազատագրական պայքարը շարունակվում է» խորագրով պաստառները:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ ստեղծված օրհասական վիճակից դուրս գալու համար կարող է օգնել միայն մեկ բռունցք դառնալը, ինչպես 36 տարի առաջ էր։ Նրա համոզմամբ՝ միայն բռունցքվելու միջոցով հնարավոր կլինի Արցախը կրկին վերադարձնել, քանի որ այն հայինն է։

«36 տարի առաջ այսօր հայ ժողովուրդը ոտքի ելավ հանուն Արցախի, պետականության ու հայկականության, հանուն արժանապատիվ ապագայի ու հաղթեց։ 36 տարի անց նույն ժողովուրդը կրկին պետք է ոտքի ելնի՝ տեր կանգնելու իր հայրենիքին ու հաղթանակին»։

Հակոբյանը նշեց, որ Բաքվի բռնապետն իր սկսած ոճրագործությունը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հասցրեց տրամաբանական ավարտին՝ ցեղասպանության սպառնալիքով Արցախը հայաթափվեց՝ հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ։ «Հայաթափվեց, որովհետև Արցախին կտրել էին Մայր Հայաստանից, Հայաստանի իշխանությունը հրաժարվեց արցախահայության պահանջատիրության իրավունքից։ Հայաթափվեց, որովհետև Հայաստանի իշխանությունը որոշեց, որ Արցախն այլևս Հայաստան չէ և վերջ։

Այսօր Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի ամեն օր արթնանում է տուն վերադառնալու երազանքով։ Այո, Հայաստանը մեր հայրենիքն է, բայց մեր արմատներն Արցախում են, մեր ծնողների մարմիններն Արցախում են ամփոփված։ Արցախի հարցը տարածքային վեճ չէ, պետության տարածքային ամբողջականությունը հարգել-չհարգելու հարց է։ Այն մի ողջ բնիկ ժողովրդի ապրելու իրավունքի հարց է»,- ասաց Հակոբյանը։

«Միասին» շարժման նախաձեռնողներից նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի ընթացքում ձայնագրությամբ հղած ուղերձում նշել էր, որ այսօրվա հանրահավաքի նպատակն է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

«Իրավիճակն այնպիսին է, որ կամ Փաշինյանը կգնա և այդ դեպքում Հանրապետությունը կմնա, կամ Փաշինյանը կմնա, այդ դեպքում հանրապետություն չենք ունենա: Տարեցտարի, օրեցօր, ամիս առ ամիս կտոր-կտոր Փաշինյանի կառավարությունը բզկտում է այս պետությունը, տալիս է հակառակորդին»։

Նրա դիտարկմամբ՝ աբսուրդ է Փաշինյանի պնդումը, որ Հայաստանին պետք է փոխել Սահմանադրությունը՝ հանելով Անկախության հռչակագրի հիշատակումը. «Այդ Հռչակագրի կետերից մեկում ասվում է, որ Արցախի հարցում Հայաստանը ելնում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի ժողովրդական դեպուտատների խորհրդի վերամիավորման որոշումից: Մյուս կետն էլ ասում է, որ Հայաստանը սատար է կանգնում Օսմանյան Կայսրության մեջ հայերի ցեղասպանությանը, որը տեղի է ունեցել 1915-1918 թթ-ին: Ալիևը հրապարակ է նետել թեզը, որ եթե այդ փոփոխությունները չընդունենք՝ կստանանք պատերազմ: Փաշինյանն անընդհատ մանիպուլացնում է հասարակական կարծիքը, ասում բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Արդյունքում տեսնում ենք, որ իր խոստացած խաղաղությունը չկա, և իրավիճակն ավելի է խորանում»:

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ նշեց, որ մյունխենյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես հանձնարարել է և երեկվանից արդարադատության նախարարությունը սկսել է նոր Սահմանադրության մշակման քննարկումները։

«Մենք երբեք թույլ չենք տալու, որ մեր երկրի իշխանությանը տիրանա ադրբեջանա-թուրքական ռեժիմը և կատարի նրանց պահանջը՝ կործանելով մեր պետականությունը։ Մենք երբեք թույլ չենք տալու, որ ադրբեջանա-թուրքական ռեժիմը կործանի մեր պետականությունը:

«Միասին» շարժումը նախապատրաստել է 100 խորհրդանշական հիմնավորում, թե ինչու պետք է իր զբաղեցրած պաշտոնից վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Ցանկը սպառիչ չէ, այն կարող է լրացվել յուրաքանչյուրի նոր գաղափարներով։ Այդ փաստերն արձանագրված են, նրանցից մեկը բավարար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար»։

արցախցի բռնի տեղահանվածներ վերադարձ Արցախ Մետաքսյա Հակոբյան Տեսանյութ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին