f

Անկախ

Զինծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կլինի նաև ՀՀ պաշտպանությանը կամավոր ընդգրկված անձը


ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում և «Պաշտպանության մասին» օրենքում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաև «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը:

«Խոսքը վերաբերում է աշխարհազորայիններին, որոնք ընդգրկված են ե՛ւ մարտական հերթապահությանը, ե՛ւ մարտական առաջադրանքների կատարմանը: Հաճախ առաջադրանքների կատարման ընթացքում նրանք հրաժարվում են պարտականությունների կատարումից կամ որոշակի կարգով խախտում են զինվորական ծառայության սահմանված կարգը: Քանի որ աշխարհազորայինները զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չեն, հնարավոր չի լինում նրանց քրեական պատասխանատվության ենթարկել»,- ընդգծել է պատգամավորը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ հարցը ներկայացնելիս: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկներ չեն եղել:

Հարակից զեկույցում պատգամավոր Արփինե Դավոյանը կարևորել է փոփոխությունն ու առաջարկել կողմ քվեարկել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն էլ հայտնել է Կառավարության դրական դիրքորոշման մասին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ խնդիր կա թե՛ իրավապայմանագրային հարաբերությունների դաշտում, թե՛ զինված ուժերում այս ինստիտուտն առավել արդյունավետ իրացնելու տեսանկյունից:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ զինված ուժերի համար անհրաժեշտ է հստակ զինվորական կարգուկանոնի պահպանում բոլոր հատվածներում, նաև՝ միատեսակ պատասխանատվություն:

«Եթե մենք զինվորական ծառայության մեջ գտնվող 18 տարեկան զինվորականին ենթարկում ենք պատասխանատվության, օրինակ, թմրանյութ օգտագործելու համար, ապա անտրամաբանական կլիներ ավելի հասուն տարիքում գտնվող կամավորությամբ զինված ուժերի կազմում հայտնված անձին ազատել նման պատասխանատվությունից»,- ընդգծել է նա:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հայաստան ՀՀ պաշտպանության նախարարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին