f

Անկախ

Կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացվում է բրիտանական հատուկ ծառայությունների քավորությամբ. Արմեն Աշոտյան


Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

168.am-ի փոխանցմամբ, քաղաքացի Նարինե Հովհաննիսյանը հարցրել է.  «Արտաքին քաղաքական ի՞նչ գործիքներ են պետք և ի՞նչ դաշնակիցներ, որպեսզի այս իրավիճակը հարթվի»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է.  «Փաշինյանն այնպես է քանդել Հայաստանի դիրքերն աշխարհում, այնքան արկածախնդիր և դավաճանական քայլերի է դիմել, այնքան է թուլացրել և հյուծել մեզ, որ իրենից հետո նախ կարիք կլինի կայունացնել վիճակը, նոր անցնել բուժումների։ Այնպես, ինչպես ծանր վիճակում գտնվող հիվանդների դեպքում է։

Ամենակարևորն այն է, որ արտաքին քաղաքականության գործիքների և դաշնակիցների մասին խոսելուց առաջ, կենսական կարևոր է վերանայել արտաքին քաղաքականության սկզբունքները։ Այն պետք է բխի բացառապես մեր ազգային շահերից, իսկ Նիկոլի այսօրվա գործողությունների հիմքում բացառապես դրսի, օտարի, խալխի շահերն են, որոնց ինքնամոռաց և ազգուրաց սպասարկումը երկարացնում է Փաշինյանի պաշտոնավարումը։

Ռուս կայսր Ալեքսանդր III-ը ժամանակին ասում էր, որ Ռուսաստանն ունի ընդամենը 2 հավատարիմ դաշնակից՝ իր բանակը և իր նավատորմը։ Հայաստանն Արցախի այս պահի կորստից հետո ունի մեկ հավատարիմ դաշնակից՝ Հայկական Սփյուռքը, և պատահական չէ, որ Արցախը հանձնելուց, Ռուսաստանի հետ հարաբերություններն այլանդակելուց հետո, Փաշինյանը ջանքեր չի խնայում Սփյուռքը Հայաստանից կտրելու համար։

Ի դեպ, հիշեցնեմ, որ Ալիևի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները միջնորդների կարիք չունեն և չպետք է լինեն միջազգային քաղաքական օրակարգի մաս։ Կասկած չունեմ, որ Փաշինյանը նաև այս նսեմացմանն է համաձայնելու՝ դարձնելով մեր խնդիրները թուրք-ադրբեջանական դուետի ներքին հարց։ Նաև հիմնավոր կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացվում է բրիտանական հատուկ ծառայությունների քավորությամբ»։

Հայաստան Արմեն Աշոտյան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ավելին
Ավելին