f

Անկախ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է 1մլն դոլարի նոր դրամաշնորհի մասին՝ Հայաստանում փախստական երեխաների համար


Ի պատասխան Հայաստան փախստականների վերջին զանգվածային հոսքին՝ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը (ECW) այսօր հայտարարել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի նոր դրամաշնորհային ֆինանսավորում՝ հասնելու երեխաներին, որոնք ամենաշատ աջակցության կարիքն ունեն: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

12-ամսյա դրամաշնորհը կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և կրթության ոլորտի մյուս հիմնական դերակատարների հետ համագործակցությամբ՝ ընդլայնելու վաղ մանկական ուսումնառությունը փախստական երեխաների և նրանց հյուրընկալող համայնքի երեխաների համար: «Սա առաջին դեպքն է, երբ Education Cannot Wait-ը դրամաշնորհ է տրամադրում բացառապես վաղ մանկական ուսումնառության ուղությամբ:

Աշխատելով Հայաստանի կառավարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և տեղական այլ գործընկերների հետ՝ սա մեր ներդրումն է հանուն Հայաստանի աղջիկների և տղաների ավելի լավ ապագայի: Վաղ մանկական ուսումնառության հասանելիությամբ այս երեխաները ձեռք կբերեն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են՝ կառուցելու խաղաղ և բարգավաճ ապագա», - ասել է Յասմին Շերիֆը՝ ECW-ի՝ Արտակարգ իրավիճակներում և շարունակական ճգնաժամերի կրթության համաշխարհային հիմնադրամի գործադիր տնօրենը:

2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ ավելի քան 100 000 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա փախել է Հայաստան՝ իրենց հայրենի համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: Մոտ 3 000 երեխա հաշմանդամություն ունի, իսկ 9 000-ը՝ մինչև վեց տարեկան է:

Կառավարության և ՄԱԿ-ի կողմից համատեղ համակարգվող Փախստականների ճգնաժամին արձագանքման ծրագրի շրջանակում վաղ մանկական ուսումնառության հասանելիությունը ճանաչվել է որպես կարևոր անհրաժեշտություն: Մինչդեռ Հայաստանում կրթական համակարգն արդեն իսկ գերծանրաբեռնված է, իսկ ռեսուրսները բավարար չեն ներգրավելու բոլոր փախստական մանկահասակ երեխաներին:

«Որակյալ վաղ մանկական ուսումնառությունը բաց թողնելը վատ է անդրադառնում երեխաների զարգացման և նրանց հետագա կրթության վրա: Սա հատկապես վտանգավոր է տեղահանության և անորոշության շրջանում, երբ երեխաներն ավելի հավանական է, որ ունենան ճանաչողական, վարքային և էմոցիոնալ դժվարություններ, որն ավելի բնորոշ է փոքր տարիքի երեխաներին, ինչն ավելի է հետաձգում նրանց զարգացումը», - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

«ECW-ի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փախստական երեխաների և նրանց ծնողների համար կապահովի վաղ մանկական ուսումնառության և զարգացման ծառայությունների հասանելիություն, որոնք չափազանց կարևոր են՝ նպաստելու նրանց վերականգնմանը և զարգացմանը»:

ECW-ի նոր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ արձագանքման հատկացումը կնպաստի վաղ մանկական ուսումնառության ներառական ծառայությունների հասանելիության մեծացմանը՝ ընդլայնելով հանրային մանկապարտեզների տարածքները: Փախստական երեխաների և նրանց հյուրընկալող համայնքների աղջիկներին ու տղաներին, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաներին հասանելի կլինեն նաև սոցիալ-հոգեբանական ծառայությունները, ծնողավարման դասընթացներ կկազմակերպվեն ծնողների և խնամակալների համար, ինչպես նաև ուսուցիչները կստանան հմտություններ՝ օգնելու երեխաներին հաջողությամբ ինտեգրվել դասարաններում:

Հայաստան ՅՈՒՆԻՍԵՖ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին