Անդրանիկ Կարապետյանը 5-րդն է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրանցեց 365 կգ արդյունք (170+195):
Պոկում վարժությունը Անդրանիկ Կարապետյանը սկսեց 170 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Այս վարժությունը ավարտեց 170 կգ-ով՝ 4-րդ տեղով:
Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը եւ գրանցեց 195 կգ արդյունք: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները (204 կգ) ձախողեց: