f

Անկախ

Հայտնի է, թե ինչու է ձերբակալվել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենը. մանրամասներ


Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին երեկ՝ փետրվարի 16-ին մեղադրանք է ներկայացվել. նա ձերբակալվել է: Տեղեկությունը  NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտոի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել է Բիշարյանը, նախաձեռնվել է դեռևս նախորդ տարի և վերաբերվում է գնումների գործընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներին: Խոսքը մասնավորապես՝ պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման նպատակով դեռևս երեքուկես տարի առաջ կնքված կասկածելի գործարքի մասին է, որին NEWS.am-ն անդրադարձել է իր հրապարակումներում:

Մասնավորապես «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2020թ.  դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում 295,8 մլն դրամի պայմանագիր էր կնքել  լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ։ NEWS.am-ը հետաքննության արդյունքում բարձրաձայնել թր պատերազմի զոհերի մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննություններին առնչվող մատակարարման արդյունքում հնարավոր գերշահույթի ապահովվման մասին և դեռևս 2021թ. իրավապահ մարմիններին հորդորել էր ուսումնասիրել գնման գործընթացը՝ պարզելու, թե որքանով են արդյունավետ ծախսվել պետական միջոցները, արդյոք պաշտոնատար անձինք որևէ առնչություն ունե՞ն գործարքից ստացված շահույթի հետ, արդյոք գործ ունե՞նք պետական միջոցների վատնման ենթադրյալ դեպքի հետ, թե՞ ոչ։

Չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի  շրջանակներում հարցաքննվի նաև առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, քանի որ հիշյալ գնման գործընթացը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման ընթացքում:

Հասարակություն Մհեր Բիշարյան Դատաբժշկական գիտագործնական կենտրոն ձերբակալություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին