Փետրվարի 6-ին Ֆիլիպինների հարավում գտնվող Դավաո դե Օրո նահանգի Մակո քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 92-ի, «Սինհուա»-ին հայտնել են տեղական իշխանությունները:
Իշխանությունները հայտնել են, որ փրկարարները դեռ փնտրում են 36 անհետ կորածների: Ներքին գործերի նախարարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները հայտնել են, որ ողբերգությունից ողջ է մնացել 32 մարդ, սակայն նրանք վիրավոր են:
Համաձայն 2022 թվականի աղետների ռիսկի գլոբալ ինդեքսի՝ Ֆիլիպինները բնական աղետների ավելի հակված երկրների ցանկում զբաղեցրել են առաջին տեղը։