ՆԱՏՕ-ի երկրները ծիծաղում են ԱՄՆ-ի վրա, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է միլիարդավոր դոլարներ հատկացնել Ուկրաինային։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նրանք ծիծաղում են Միացյալ Նահանգների հիմարության վրա, որի առաջնորդն ամեն անգամ 60 միլիարդ դոլար է տալիս, երբ ինչ-որ մեկը խնդրում է: Մենք չպետք է անենք դա: Նրանք ծիծաղում են մեզ վրա: Մեր ղեկավարության պատճառով նրանք մեզ հիմարի տեղ են դնում», - ասել է Թրամփը։
Նա բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները բավականաչափ գումար չեն հատկացնում հավաքական պաշտպանության համար, բացի այդ, զգալիորեն ավելի քիչ միջոցներ են հատկացնում Ուկրաինային, քան Վաշինգտոնը։