f

Անկախ

«Ոչ իրավաչափ արձակուրդ, թերի փաստաթղթեր»․ ինչո՞ւ է Կարմիր խաչի նախագահությունը հեռացրել Աննա Եղիազարյանին․ փաստաբան


Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար է ընտրվել Արթուր Արիստակեսյանը, նախկին քարտուղար Աննա Եղիազարյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

«Կարմիր խաչի նախագահությունը, որն ունի բացառիկ իրավասություններ, որոշում էր կայացրել՝ հեռացնել արդեն նախկին քարտուղարին եւ նշանակել նոր քարտուղար։ Միեւնույն ժամանակ նախագահությունը նշանակել էր հերթական համագումարի նիստ։ Թե ինչո՞ւ էր հեռացրել նախկին քարտուղարին, որովհետեւ մի քանի խախտումներ էր արձանագրել նախագահությունը։ Նախագահության անդամները միաձայն հարց են բարձրացրել, թե ո՞րն է պատճառը, որ դու, որպես գլխավոր քարտուղար,  ունենալով պարտավորություն՝ ներկայացնելու տարեկան հաշվետվություն, չես ներկայացրել նախագահությանը, որպեսզի այն համագումարը հաստատի, ինչպես նաեւ եղել են կանոնադրական այլ խախտումներ։ Ընկերության անդամների 1/3-ը որոշում է, որ պետք է գումարվի արտահերթ համագումար, դրա թույլտվությունն էլ տալիս է բացառապես նախագահությունը։ Նախագահության փորձագետները ուսումնասիրել են այդ փաստաթղթերը եւ պարզել են, որ ստորագրությունների մասը բացակայում է, մի մասում անձնագրի տվյալներ ընդհանրապես չկան, նաեւ մերժել էր արտահերթ համագումարը, որի իրավունքն ինքը չուներ»,- նշեց Բաղդասարյանը։

Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ եթե Աննա Եղիազարյանը գտնում է, որ իրեն անօրինական են ազատել  աշխատանքից, ապա կարող է օրենքով սահմանված կարգով դիմել դատական պաշտպանության․

«Նա որեւէ կարգով չեմ բողոքարկել, եւ չնայած այն, որ կանոնադրությամբ սահմանված է, որ բացառապես նախագահության ուժի որոշմամբ է արտահերթ համագումարը նշանակվում, բայց անտեսելով նախագահության որոշումը, երեկ նշանակել էին արտահերթ համագումար։ Նշվում է նաեւ, թե նախկին գլխավոր քարտուղարն իբրեւ եղել է արձակուրդում, եւ իրեն հեռացնելու իրավունք չունեին։ Կանոնադրությամբ պարտադիր պայման է այն, որ գործատուն պետք է քեզ տա արձակուրդ, այսինքն՝ առանց նախագահության որոշման հայտարարել ես, թե դու արձակուրդո՞ւմ էիր․ դա իրավաչափ չէ»։

Փաստաբանը պատմեց, որ Աննա Եղիազարյանի կողմից հրահանգ է իջեցվել, որ աշխատակիցները չգնան աշխատանքի․ «Իրավական գործիքակազմն այժմ առկա է։ Չնայած դրան այժմ Կարմիր խաչում աշխատանքը ընթանում է բնականոն հունով»։

Ավելի վաղ ՀԿԽԸ գլխավոր քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որ մամուլում այսօր հայտնված տեղեկությունը, ըստ որի Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ, չի համապատասխանում իրականությանը:

«Մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ ՀԿԽԸ կողմից փետրվարի 8-ին աշխատանքից ազատված Աննա Եղիազարյանը «ընտրվել է» ՀԿԽԸ նախագահ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի ընտրությունները, որոշման համաձայն, տեղի են ունենալու ս․թ․ ապրիլի 8-ին, իսկ տիկին Աննա Եղիազարյանը զբաղվում է ինքնագործունեությամբ, որի առթիվ հաղորդում է ներկայացել համապատասխան մարմիններին»,- նշվել էր հաղորդագրությունում։

Հայաստան Հայկական Կարմիր խաչ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին