ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կգտնվի Մյունխենում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն:
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Պատվիրակության կազմում է նաեւ պաշտպանության նախրար Սուրեն Պապիկյանը: