f

Անկախ

Տասնամյակի լարվածությունից հետո Թուրքիան ու Եգիպտոսը նոր էջ են բացում հարաբերություններում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում հանդիպումից հետո հայտարարել  են, որ ավելի քան մեկ տասնամյակ լարվածությունից հետո երկու երկրները նոր էջ են բացում իրենց հարաբերություններում:

«Կարծում եմ, որ այս այցը նոր շրջադարձային կետ կլինի մեր հարաբերություններում»,- մամուլի ասուլիսում, մասնավորապես, հայտարարել է Էրդողանը։ Եգիպտոսի առաջնորդն արձագանքել է ուղերձին. «Մենք կարող ենք միասին նոր էջ բացել մեր երկրների միջև այնպես, որ հարստացնի մեր երկկողմ հարաբերությունները և դրանք դնի ճիշտ ուղու վրա»։ Երկու առաջնորդները նաև քննադատել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և կոչ են արել դադարեցնել կրակը: Բանակցությունների արդյունքում երկու երկրները ստորագրել են նաև մի շարք համագործակցության համաձայնագրեր, այդ թվում՝ զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում։ Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել բարձրացնել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության խորհրդի մեխանիզմը։

«Հարգարժան եղբորս ասացի, որ սպասում եմ նրան տեսնելու Անկարայում առաջին իսկ հնարավորության դեպքում՝ մեր խորհրդի նիստն անցկացնելու համար»,- ասել է Էրդողանը։ Հավելենք, որ Էրդողանի այցը Կահիրե եգիպտա-թուրքական առաջնորդների առաջին գագաթնաժողովն է 2012 թվականից ի վեր:

2013 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, որը տապալել էր «Մահմեդական եղբայրների» կառավարությունը՝ Թուրքիայի դաշնակից Մուհամեդ Մուրսիի գլխավորությամբ, Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Նախորդ տարի հունիսին Էրդողանի վերընտրվելուց հետո երկու երկրները հուլիսին լիովին վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները: Այնուհետև նոյեմբերին Էրդողանը և Սիսին հանդիպել էին Հնդկաստանում G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում։
 

Աշխարհում Եգիպտոս Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին