f

Անկախ

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում կենդանական մոդելներում ուսումնասիրվում է ուռուցքային պրոցեսների կանխարգելումը


Ուռուցքային հիվանդությունների բուժման համար ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում կատարվում են Macrovipera lebetina obtusa թույնի և ցլի ենթաստամոքսային գեղձի ֆոսֆոլիպազ A2-ի ու ֆոսֆորային դենդրիմերների, ֆոսֆոր պարունակող ամֆիֆիլային դենդրոնների և արծաթե նանոմասնիկների փոխազդեցության բացահայտման համեմատական հետազոտություններ։

«Ֆոսֆորային դենդրիմերները, ֆոսֆոր պարունակող ամֆիֆիլային դենդրոնները և արծաթե նանոմասնիկները ժամանակակից ուռուցքաբանության համար ակտիվ մշակվող նանոմասնիկներ են, որոնց նախատիպերն արդեն հասել են կլինիկա: Դրանց փոխազդեցության բացահայտումը կենսաբանորեն ակտիվ միացությունների հետ չափազանց կարևոր է թիրախային դեղորայքի տեղափոխման ընթացքում տեղի ունեցող պրոցեսների խորքային մեխանիզմների պարզաբանման համար, - ասաց

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Նաիրա Այվազյանը և հավելեց, - նախկինում մենք ցույց ենք տվել, որ օձի թույնի ակտիվ բաղադրամասերը կարող են ունենալ դրական ազդեցություն ինչպես արագ զարգացող քաղցկեղների տարբեր տիպերի (մասնավորապես՝ սարկոմաների), այնպես էլ բազմաթիվ այլ (մասնավորապես՝ բորբոքային) հիվանդությունների կասեցման գործում: Հետևաբար, գնահատվել է թույնի բաղադրիչների սիներգիկ փոխազդեցության աստիճանը, այդ թվում՝ նաև նորագույն սերնդի նանոմասնիկների հետ փոխազդեցության ժամանակ՝ ընկալելով վերջիններին որպես օրգանիզմում դեղամիջոցների թիրախային տեղափոխման կրիչ»։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Journal of Biotechnology» (ԱԳ-3.5) https://doi.org/10.1016/j.jbiotec.2021.03.009, «Artificial Cells, Nanomedicine, and Biotechnology» (ԱԳ-6.3) https://doi.org/10.1080/21691401.2022.2149931, «GigaScience» (ԱԳ-6.5)» https://pubmed.ncbi.nlm.nih.gov/35640874/ ամսագրերում։

«Մեկ ու կես տարում մոտ 35 հղում ունի հոդվածը։ Այն զեկուցվել է մի շարք հեղինակավոր միջազգային գիտաժողովներում՝ հրավիրված զեկույցի ձևաչափով», - ասաց Նաիրա Այվազյանը:

Հետազոտող թիմի 8 մասնակցից 6-ը երիտասարդ գիտնականներ են, 2-ը՝ ԵՊՀ-ի և Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ:

Հետազոտությունն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի բազային ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ 21AG-1F031 Առաջատար հետազոտությունների և 2lSC-RBSCST-1F0 Հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

15․022024թ․

հետազոտություններ ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին