f

Անկախ

Հայաստանը ենթադրում է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքվի և Մոսկվայի միջև կա գործարք, ինչին Անկարան հանգիստ համաձայնել է. Թոմաս դե Վաալ


Հարավային Կովկասում 2024-ը կլինի կրիտիկական տարի: Այս մասին «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրել է Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նրա խոսքով՝ կրկին առաջ է գալիս Ադրբեջանի և Հայաստանի հարցը, արդյոք պատերազմի՞, թե՞ խաղաղության տարի է լինելու:

«Շարունակվում են բանակցությունները երկկողմ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկարգավորի երկու երկրի հարաբերությունները երեսուն տարվա հակամարտությունից հետո, սակայն դեռևս առկա է բռնության սպառնալիք Հայաստանի հարավում՝ Սյունիք կոչվող տարածաշրջանում, որը պատմականորեն հայտնի է որպես Զանգեզուր», - գրում է դե Վաալը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի մոտ Ադրբեջանի կրակից չորս հայ զինծառայողի զոհվելու դեպքին:

«Դա Ադրբեջանին մոտ գտնվող տարածք է, որտեղ ԵՄ սահմանային առաքելության՝ EUMA-ի դիտորդներին նախկինում թույլ չէին տվել մուտք գործել ռուս սահմանապահները», - նշել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ անցած տարվա սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիան արագացրել է հարաբերությունների սառեցումն Ադրբեջանի և Արևմուտքի միջև, որը մինչև վերջին պահը փորձում էր միջնորդել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս ֆոնին, ըստ դե Վաալի, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տպավորիչ անկման գործընթացում, իսկ ԵՄ-ն ակտիվացնում է ներգրավվածությունը Հայաստանի հետ:

Դե Վաալը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիր է մնում 43 կիլոմետրանոց փակ միջանցքի կամ տարանցիկ երթուղու վերաբացումը հայկական տարածքով, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Թուրքիային սահմանակից Նախիջևանին:

«Ադրբեջանը շահագրգռված է, որ իր տարածքի երկու հատվածները վերամիավորվեն ուղիներով, որոնք հնարավորինս քիչ կգտնվեն հայկական վերահսկողության ներքո։ Հայաստանը չի ցանկանում զիջել ինքնիշխանությունը կամ անվտանգությունն իր ռազմավարական նշանակություն ունեցող հարավային սահմանային գոտում», - գրում է դե Վաալը՝ հիշեցնելով, որ անվտանգության հարցում Ադրբեջանը պնդում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահները պետք է հսկեն երկաթուղային և ճանապարհային կապը:

Նրանք վկայակոչում են 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հրադադարի մասին ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունը, որտեղ նշվում է այդ կետը:

«Հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին պնդեց, որ պայմանավորվածության այս կետը պետք է կատարվի։ Իր հերթին հայկական կողմն աշխատում է ազատվել ռուսական ազդեցությունից, այդ թվում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո այնտեղ տեղակայված սահմանապահներից: Դա կլինի մեծ ռազմավարական հարված, եթե ռուսները մնան՝ Ադրբեջանի թելադրանքով։ Հայաստանում ենթադրությունն այն է, որ այստեղ Բաքվի և Մոսկվայի միջև կա գործարք, ինչին Անկարան հանգիստ համաձայնել է։ Սա հաստատող առնվազն անուղղակի ապացույցներ կան: Ռուսների համար տարանցիկ ճանապարհի վերահսկումը մեծ հաջողություն կլիներ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նրանց պաշտոնապես կհանձնվի Ռուսաստանը և Իրանը կապող երկաթուղու մի հատվածի վերահսկողությունը և երթուղիները դեպի Պարսից ծոց: Սա Ռուսաստանի համար կլինի հիմնական հյուսիս-հարավ երկաթուղային երթուղին՝ վերականգնելու իր կապերը Մերձավոր Արևելքի հետ...

Մտահոգիչ սցենարն այն է, որ խաղաղության պայմանագիր չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ստացել այն, ինչ ուզում է հարավային Հայաստանում։ Այլ կերպ ասած, 2024 թվականին Հայաստանը, ամենայն հավանականությամբ, տարբեր մեթոդների կիրառմամբ կհայտնվի մեծ ճնշման տակ թե՛ Բաքվի և թե՛ Մոսկվայի կողմից, որպեսզի միանա Զանգեզուրի միջանցքի ծրագրին, որը հարմար չէ ո՛չ Երևանին, ո՛չ էլ արևմտյան ուժերին: Այդ պատճառով է նաև, որ լոկալ բռնության դեպքերին, ինչպիսին Ներքին Հանդի մոտ տեղի ունեցածն է, պետք է ուշադիր հետևել: Նման փոքր բախումներից կարող են բխել նոր հակամարտություն և ճակատագրական հետևանքներ ողջ տարածաշրջանի համար», - նշել է փորձագետը:

 

Թոմաս դե Վաալ Զանգեզուրի միջանցք Թուրքիա Ռուսաստան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին