f

Անկախ

Արգիշտի Քյարամյանը երկու քննիչի ազատել է աշխատանքից. կոպիտ խախտումներ են արել


ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետամուտ լինել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կերպով կատարելու յուրաքանչյուր դրսևորում համապատասխան գնահատականի արժանացնելուն։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կոմիտեի միևնույն մարզային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ պաշտոնից ազատումը։

Հարուցված կարգապահական վարույթներով հաստատվել է, որ նրանք տևականորեն պատշաճ ջանասիրություն չեն դրսևորել իրենց վերապահված բազմաթիվ քրեական վարույթներով։

Մասնավորապես, ունենալով անհրաժեշտ փաստական և իրավական հիմքերի անկհայտ առկայություն, ինչպես նաև իրենց լիազորություններն իրացնելու բավարար ժամանակ և ողջամիտ ժամկետներում դրանք կատարելու պարտականություն, վարութային գործողությունները, առանց իրավաչափ նպատակի, կատարել են անհարկի ձգձգումներով։

Կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի դրույթներ, առանձին քննչական գործողություններ կատարել են ընթացակարգային խախտումներով, կատարել են նաև այլ բնույթի կարգապահական խախտումներ։

Հաշվի առնելով վերջիններիս կողմից թույլ տրված խախտումների ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները, ինչի հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող վերոնշյալ երկու անձինք Քննչական կոմիտեի նախագահի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին