f

Անկախ

Ալիևը շտապելու հիմքեր ունի. ինչպես կանխել նոր պատերազմը


Վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում։ Ռազմական փորձագետը վստահեցնում է, որ Ալիևին զսպելու տարբերակ կա։

Ադրբեջանն իր մանր սադրանքներով լայնամասշտաբ ագրեսիայի լեգիտիմ պատրվակ է ստեղծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով Սյունիքի սահմանապահ դիրքում տեղի ունեցած դեպքը։

Փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զինծառայող էր զոհվել, 1-ը` վիրավորվել։

«Պատերազմի շեմին ենք, 5 պակաս է պատերազմից։ Պատերազմն այդպես է սկսվում։ Մենք նոր, հերթական, արդեն որերորդ թուրք–ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի նախաշեմին ենք» ,– ասաց Ջամալյանը` նշելով, որ հենց այդ նպատակը կյանքի կոչելու համար է Ադրբեջանը շահարկում հայկական դիրքերից իբր ադրբեջանական դիրքի ուղղությամբ արձակված կրակոցը, որի հետևանքով, ըստ ադրբեջանական ՊՆ–ի, մեկ սահմանապահ է վիրավորվել։

 

Ալիևի արտահերթ ընտրությունները, ագրեսիվ հռետորաբանությունը, ՀՀ–ում Սահմանադրություն փոխելու պահանջը, սահմաններին ուժեր կուտակելը և Ալիևի բոլոր վերջին քայլերը, մեր զրուցակցի համոզմամբ, անթաքույց վկայում են հենց պատերազմի նախապատրաստվելու մասին։

«Օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այցելել էր այն գործարան, որտեղ պետք է շուտով թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրվեն։ Հետևել էր, թե ինչպես է «Akıncı» հարվածային անօդաչու թռչող սարքի վերջին մոդելը օդ բարձրանում։ Ադրբեջանը այսպիսովնախապատրաստվում է վերջնական հարված հասցնելուն` Նախիջևանի հետ տարածական կապ հաստատելու նպատակով։ Դա գերխնդիրն է և ՀՀ–ից առավելագույն հնարավոր տարածքները զավթելու, պոկելու նպատակ է հետապնդում։ Այս իմաստով և՛ Տավուշն է խոցելի, և՛ Վայոց Ձորը, և՛ Գեղարքունիքը։ Սևանի ափ դուրս գալը վաղեմի նպատակ է»,– նշում է Ջամալյանը։

Փորձագետը նկատում է, որ Ալիևը շտապելու հիմքեր ունի, քանի որ հասկանում է` այս պահին աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստավոր է իր պլաններն իրականացնելու համար, քանի դեռ ուկրաինական ճակատը դիմադրում է։ Բայց դա ժամանակի հարց է, ու Ռուսաստանը վաղ թե ուշ կարողանալու է շատ ավելի մեծ ուժեր ներգրավել տարածաշրջանում։ Եվ սա քաջ գիտակցում է ոչ միայն Ալիևը, այլև նրա թուքական ու բրիտանական կուրատորները։

Ստեղծված իրավիճակում նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափելու միակ տարբերակը ՀՀ–ի համար, ըստ Ջամալյանի, պետականակենտրոն իշխանություն ունենալն է։

«Մենք ունենք թուրք–ադրբեջանա–բրիտանական շահերը սպասարկող իշխանություն։ Դա մեր միակ խնդիրն է այս իրավիճակում։ Անվտանգային պաշտպանական բոլոր խնդիրները կարող են լուծվել բավական արագ, եթե լինի պետականակենտրոն իշխանություն»,– նշում է Ջամալյանը։

Երկրորդը, նրա խոսքով, ՀԱՊԿ բոլոր մեխանիզմները աշխատեցնելն է, ավելի հստակ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով ՀՀ–ում տեղակայել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը։

Փորձագետի համոզմամբ` եթե Հայաստան–Ադրբեջան սահմանին կանգնած լինեին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, ադրբեջանական կողմը երբեք իրեն թույլ չէր տա նման սադրանք իրականացնել։

Կանխելով Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Ադրբեջանի իրականացրած հայաթափման ռազմական գործողությունների մասին հարցադրումը` Դավիթ Ջամալյանը պնդում է, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ արել է Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի կարողությունների սահմանափակման համար։ Բացի այդ, Ջամալյանը շեշտում է, որ ռուսական որոշ փորձագետների պնդմամբ` 2023թ–ին ՀՀ իշխանությունները մերժել են նաև ՌԴ ՊՆ–ի առաջարկը` Իրանից ՀՀ և Բերձորի միջանցքով դեպի ԼՂ ռուս–իրանական ուժերի ներթափանցման մասին։

«Մենք հիմա ուղղակի ժամանակ կորցնելու իրավունք չունենք։ Մենք պետք է օպերատիվ կերպով լուծենք նոր ագրեսիան կանխելու հարցը, ընդունենք ՀԱՊԿ–ի օժանդակության փաթեթը, այն զենք ու զինամթերքը, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր տրամադրել ՀՀ–ին` ըստ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի` 2022թ–ի հայտարարության»,– ասում է Ջամալյանը։

 

Նա նշում է` կարող ենք օպերատիվ կարգով զորավարժություններ կազմակերպել և դրանց անվան տակ ուժեր բերել, որոնք մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի կբերվեն։

 

Ադրբեջան Հայաստան հարձակում Դավիթ Ջամալյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին