ՆԱՏՕ-ն ոչ մի անմիջական սպառնալիք չի տեսնում իր անդամ երկրների համար, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ երկրներն իրենց համար որեւէ անմիջական ռազմական սպառնալիք չեն տեսնում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դա կարող է բացատրել դաշիքնի անդամների ռազմական ծախսերի կտրուկ ավելացմամբ։
«Թեեւ մենք ռազմական հարձակման անմիջական սպառնալիք չենք տեսնում, բայց մնում են հիբրիդային եւ կիբեռսպառնալիքները։ Մենք մանրակրկիտ մշտադիտարկում ենք այդ ռիսկերը եւ ուշադիր կհետեւենք Ռուսաստանի հետ սահմանին»,- ընդգծել է նա։