f

Անկախ

Գործող իշխանությունը կրթական հաստատություններում առկա խնդիրները լուծելու փոխարեն ընտրել է դրանք փակելու, օպտիմալացնելու տարբերակը. Արթուր Գևորգյան


Այսօր կրթական հաստատություններում առկա խնդիրները լուծելու փոխարեն պետությունը որդեգրել է դրանք փակելու կամ օպտիմալացնելու տարբերակը։ Ստացվում է գործող իշխանությունը ամեն ինչի համար փող ունի, բայց ո՛չ կրթական ոլորտի արդիականացման և զարգացման, ո՛չ էլ առավել ևս մշակույթի համար։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հանրային կառավարման փորձագետ, դասախոս Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի ակադեմիկոս Մ Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի փակմանը:

«Այդ քոլեջը 102 տարվա պատմություն ունի, ավելին՝ այնտեղ նաև իմ հայրն է սովորել։ Ցանկացած նման կառույց հասարակությանը տալիս է այնպիսի մասնագետ, որի կարիքն այդ պահին այդ հասարակությունն ունի, այսինքն՝ միջանկյալ օղակի մասնագետ, որը կկարողանա տարբեր խնդիրներ լուծել։ Ընդ որում՝ դինամիկ աճող աշխարհում գյուղատնտեսությունը կարելի է հրաշագործ դարձնել, այնպիսի արդյունաբերական պոտենցիալ զարգացնել այս փոքր հողակտորների վրա, որ կարող է Հայաստանի ՀՆԱ-ի վրա էական ազդեցություն ունենալ, գործազրկության հարց լուծել, հետևապես, շոշափելի ազդեցություն կունենա հասարակության կենսամակարդակի բարձրացման վրա։ Չեմ կարծում, որ այս իշխանությունը սա չի հասկանում, պարզապես միտումնավոր, այս քայլով կացնահարվում է գյուղատնտեսությունը Շիրակի մարզում»,- նշել է Գեւորգյանը։

Նրա դիտարկմամբ՝ պետությունը հանցավոր անտարբերությամբ փակում է գյուղատնտեսական քոլեջ։ Իհարկե, սա ամենապահանջված ոլորտը չէ այսօր Հայաստանում, բայց, Ա.Գեւորգյաննի խոսքերով, զարգացած երկրներում բուհերի դիմորդների 33 տոկոսը դիմում է հենց գյուղատնտեսական համասարաններ»։

Մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ Հայաստանում ա որևէ բան փակելն ու օպտիմալացնելն այլևս տենդենց է, մինչդեռ, նորմալ երկրում որևէ բան փակելուց առաջ դրա հետևանքների ուսումնասիրություն է արվում։

Եթե Շիրակում քոլեջ է փակվում, մեկ այլ մարզում էլ դպրոց է փակվում՝ համայնքների խոշորացման քողի ներքո։ Այսօր անգամ Ջրահովիտի բնակիչները ճանապարհ են փակել՝ պահանջելով չփակել իրենց դպրոցը ։ Գևորգյանը նկատում է՝ սա նշանակում է պետությունը այդ համայնքի բնակիչներին՝ ծնողներին, հերթական անգամ գցում է ծախսի տակ. «երեխային դպրոց ուղարկելն իրականում ծնողի համար ծախս է, լավ, տաք եղանակին կարող է ոտքով գնալ, իսկ ցուրտ եղանակին ի՞նչ է անելու»։

«Կրթական հաստատությունների փակումը կամ հեռացումը բնակավայրերից՝ նպասում է այդ բնակավայրերի դատարակմանը։ Որևէ տեղ տուն գնելիս նախ հետաքրքրվում են ճանապարհի, դպրոցի, հիվանդանոցի մասին, եթե դրանք կան՝ այդ տան գինն աճում է, եթե չկան՝ բնականաբար տեղի է ունենում դեմոգրաֆիկ տեղաշարժ։ Սա նշանակում է, այո՛, գյուղ լուծարարել, փակել»,- ասել է Ա.Գեւորգյանը։

Անդրադառնալով կրթական հաստատությունների ինքնաֆինանսավորմանը՝ նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհում կան մասնավոր և պետական կրթական հաստատություններ, և այս երկուսի միջև միանշանակ լուրջ մրցակցություն կա։ «Բայց անգամ մասնավոր կրթական հաստատությունները պետությունից որոշակի ֆինանսավորում ունենում են, եթե դրանք ունենում են պետական հավաստագիր, ուրեմն պետությունը հանձնառու է լինում այս կամ այն չափով ներդրումներ կատարել այդ հաստատություններում։ Երբ ինչ-որ բան փակում ես, ապա տեղը պետք է ինչ-որ բան դնես, հակառակ դեպքում այս արհեստական ստեղծված դատարկությունն ունենալու է իր հետևանքները։ Պարզապես այս իշխանությունը իր միքս նախարարությունուվ՝ ԿԳՄՍ-ով որևէ լուրջ խնդրի լուծում տալ չի կարող»,- եզրափակեց Արթուր Գեւորգյանը։

Արթուր Գևորգյան կրթական հաստատություններ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին