f

Անկախ

Բողոքի ակցիա. պահանջում են Ժաննա Անդրեասյանի հրաժարականը. ուղիղ


Ժաննա Անդրեասյանը հանգիստ չի հեռանալու, բայց նրա հրաժարականը դոմինոյի էֆեկտ է ունենալու՝ հրաժարական կտա ամբողջ կառավարությունը. Վազգեն Պետրոսյան

Ժողովրդավարական պետությունում, եթե որևէ անձի հրաժարական են պահանջում՝ նա վերևից իջնում է ներքև և փորձում հասկանալ, թե ինչու են պահանջում իր հրաժարականը, բայց քանի որ մենք գտնվում ենք տոտալ բռնապետական իշխանության ներքո՝ այդ պատճառով էլ նախարարը չի իջնում։ Այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրիասյանի հրաժարականի պահանջով հրավիրված բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնության համակարգող, «ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ Վազգեն Պետրոսյանը։

«Մենք պահանջում են, որ նա իջնի ներքև, որպեսզի իրեն բացատրենք, որ այն ինչ ինքն անում է գիտության, կրթության, մշակույթի բնագավառում՝ երկիրը կործանման տանել է։ Ընդ որում, նա միայն իր տունը չէ, որ կործանում է, այլ կործանում է մեր բոլորի՝ հայրենքիը, այնպես, ինչպես կործանեցին Արցախը։ Մենք գիտակցում ենք, որ մեր պայքարը հեշտ չի լինելու, նա հանգիստ չի հեռանալու, քանի որ իր հրաժարականը դոմինոյի էֆեկտ է ունեննալու և հրաժարական է տալու ամբողջ կառավարությունը, այսինքն կառավարությունն ամբողջությամբ հրաժարական է տալու»։

Դիտարկմանը, թե մի՞թե այդքան լավատես է՝ Պետրոսյանը պատասխանեց, որ լավատես չէ, իրատես է։

«Մեզ չի հետաքրքրում, թե ինչպես է ինքը մտածում, մեզ հետաքրքրում է մեր երեխաների ճակատագիր, մեր երկրի ապագան, որ մեր սահմանները լինեն անձեռնմխելի, որ մեր զինվորը լինի ապահով։ Իսկ ապահով ու անձեռմխելի լինելու համար մենք կարիք ունենք հայրենիքը սիրող սերունդի, եթե չենք ուզում զոհեր ունենանք՝ պետք է լինենք պաշտպանված ու հզոր։ Աշխարհը հզորների հետ է հաշվի նստում, թույլին ֆուտբոլի գնակի նման տշում են, մենք չենք ուզում տշվել, ես չեմ կարծում, որ էստեղ կանգնած ոստիկաններն ուզում են տշվել, այդ թվում՝ մեր ոստիկանները։ Եթե մարդ կա, որ ուզում է տշվել՝ մեր իշխանություններն են, որ Ցռան Վերգոյի դերակատարումն են ստանձնել։

Մենք գիտենք, որ քանի դեռ իրեն հրահանգ չեն տվել ՝ ինքը հրաժարական չի տա։ Եթե նա ունենա մի քիչ ինքնասիրություն՝ հրաժարական կտար, այն ժամանակ, երբ իր ձեռքը դուշի ցնցուղ տվեցին ու հանձնարարաեցին գինը ճշտել, բայց նա անինքնասեր նախարար է»։
Նա ընդգծեց, որ իրենք հետևողական են լինելու։ «Մենք անընդհատ նույն կետին խփելու ենք այնքան, մինչև փլվի»։

Ժաննա Անդրեասյան Բողոքի ակցիա Հրաժարականի պահանջ Տեսանյութեր Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին