f

Անկախ

Քիչ է մնում մեզ էլ տեղափոխեն Ադրբեջան, պրծնեն. իրենց երեւի տարածքն է պետք, որ տան Ալիեւին. Վարդենիսցիները մտահոգ են


Քիչ է մնում մեզ էլ տեղափոխեն Ադրբեջան, պրծնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վարդենիսի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունները որոշել են վարդենիսից անձնագրային բաժանմունքը տեղափոխեն Մարտունի քաղաք:

«Բա էս ժողովուրդն ի՞ն չ անի, մարդիկ աշխատում են, ընտանիք են պահում, բոլորին կրճատեն, բա էդ մարդիկ ո՞ւր գնան, ի՞նչ անեն: Հիմնարկ է, թող մնա, աշխատի: Այսօրվա դրությամբ Հայաստանի ամենաաղքատ ռայոնը Վարդենիսն է»,-ասաց նա:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Իմաստը ո՞րն է, որ տանում են: Դրա տակ շատ բան կարա լինի: Էս խառը ժամանակներում պետք չէր մատը մտցնել բզեզի բունը:

Թող մնա Վարդենիսում, ինչի՞ են տեղափոխում, սա էլ է քաղաք: Մեզ համար դա լրացուցիչ դժվարություն կլինի: Երկու տարի առաջ էլ զինկոմիսարիատը տարան Մարտունի: Հիմա 40 կմ պետք է գնան, հետ գան մի հատ կնիքի կամ տեղեկանքի համար: Վարդենիսում մերգ էլ չկա, մի մարդ է մահանում, տանում, հասցնում են Մարտունի: Մեր մեռելին, որ տանում են Մարտունի, թող էնտեղ էլ թաղեն, մեկ էլ էդքան ծախս չանեն, տանեն, բերեն»:

Վարդենիսցի մի կին էլ նկատեց, որ եթե բոլոր պետական կառույցներն էստեղից տանեն, բնականաբար, մարդիկ քիչ-քիչ կթողնեն էստեղից կգնան. «Եթե աշխատանք չունենա, եկամուտ չունենա, մնալու են ի՞նչ անեն: Երեւի իրենց նպատակն է, որ այստեղ դատարկեն, իրենց երեւի տարածքն է պետք, որ տան Ալիեւին: Թող գան էստեղ, պայքարեն հողի համար, այնպես պետք է անեն, որ մարդիկ մնան, ապրուստ ունենան, ու մեր Վարդենիսը, մեր հայրենիքը պաշտպանենք: Էստեղ հազար սրբություն ունենք, թողնել, գնալով ի՞նչ կլինի: Ոչ մի բան Վարդենիսից չպետք է տանեն:

Առաջ կար Ղարաբաղ, Քարվաճառ, մենք ապահով էինք, հիմա առաջին թիրախում մենք ենք՝ վտանգավոր գոտում: Թուրքը էստեղ նստած է, մի հատ կրակեց, գմփցրեց, ի՞նչ պետք է անի ժողովուրդը:

Շատ թուլամորթ է Նիկոլ Փաշինյանը, երկիր քանդող ու շատ թույլ: Թող ինքը մտածի իր օրենքների մասին: Ինքը շատ բաներ ունի մտածելու: Ես էլ եմ իրեն ընտրել ու մինչեւ հիմա չեմ կարողանում ինձ ներել: Երեւի ուրիշ մարդ չկար, դրա համար իրեն ընտրեցինք, ինքն էլ շատ թուլամորթ դուրս եկավ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին առավոտից Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք դժգոհում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:

Հայաստան Վարդենիս

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին