f

Անկախ

ՀԲԸՄ-ն 14,000 տաքացուցիչ է բաժանում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին


ՀԲԸՄ-ն World Central Kitchen-ի (WCK) հետ համագործակցությամբ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տաք սնունդ բաշխելու հսկայածավալ նախաձեռնությունը սկսելուց հինգ ամիս անց՝ ձմռանն ընդառաջ, ընդլայնեց իր մարդասիրական ջանքերը` 14,000 շարժական տաքացուցիչ բաժանելով տեղահանված ընտանիքներին։ Նախաձեռնությունը նպաստեց, որ ընդհանուր առմամբ 60,000 անհատներ լրացուցիչ հարմարավետություն ձեռք բերեն իրենց նոր տներում:

 

«Քանի որ արդեն բավականին ցուրտ է, հատկապես Հայաստանի մարզերում, մենք շտապում ենք նոր միջոցներով օգնել մեր հայրենակիցներին»,- նշում է ՀԲԸՄ Հայաստանի մարդասիրական ծրագրերի տնօրեն Ինեսսա Մարգարյանը։ «Անցած սեպտեմբերին, երբ հումանիտար ճգնաժամը սկսվեց, մենք առաջնահերթություն տվեցինք պարենային անապահովության խնդրին՝ տեղահանված ընտանիքներին բաշխելով ավելի քան 400,000 տուփ տաք և 28,000 տուփ չոր սնունդ։ Դրա կարիքը հատկապես ընդգծված էր, քանի որ գիտենք, որ մեր հայրենակիցներն ավելի քան ինը ամիս ստիպված էին դիմանալ ծանր կենսապայմաններին և թերսնմանը մինչև Արցախը Ադրբեջանի կողմից ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։ Այժմ, երբ տեղահանված ընտանիքներից շատերը տեղավորվել են նոր բնակարաններում և կացարաններում, շատերի համար լրացուցիչ ջեռուցման աղբյուրների կարիքն ավելի հրատապ է»:

 

Բաշխումը կազմակերպվում է քաղաքապետարանների և համայնքապետարանների հետ համագործակցությամբ, որտեղից շահառուները մոտենում և վերցնում են ջեռուցիչները։ Ի թիվս այլ շահառուների՝ 44-ամյա Լիաննա Իսրայելյանը Ստեփանակերտից իր երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ-ին՝ «Մենք 12 հոգուց բաղկացած ընտանիք ենք, իսկ նոր բնակարանում շատ ցուրտ է։ Ջեռուցիչները կօգնեն դիմանալ ցրտին»։

 

Հունվարի 27-ից փետրվարի 3-ը ՀԲԸՄ-ի «Հայեր համախմբվե՛ք» (ACT) ծրագրի շրջանակներում 25 կամավոր Բուլղարիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից միացավ նախաձեռնությանը՝ աջակցելու բաշխման գործընթացներին: ACT-ը սփյուռքից այն կամավորների համար է, ովքեր ցանկություն են հայտնում հայրենիքում իրենց օգնությունն առաջարկելու նմանօրինակ նախաձեռնություններում։ Մասնակիցներից 46-ամյա Սթեյսի Տերտերյանը ԱՄՆ-ից նշեց. «Մենք պարզապես տաքացուցիչներ չենք բաժանում։ Ինձ համար հուզիչ է այն փաստը, որ մենք լսում ենք նրանց պատմությունները և փորձում կիսել իրենց հոգու ցավը՝ ցուցաբերելով հասկացողություն ու ջերմություն»:

 

ՀԲԸՄ Գլոբալ օգնության ֆոնդին կատարած նվիրատվությունների շնորհիվ՝ կազմակերպությունը կարողանում է ոչ միայն գործնական լուծումներ տալ առկա կամ տեղում առաջացող խնդիրներին, այլ նաև ցուցաբերում է Հայաստանում արցախահայության կայուն վերաբնակեցմանը նպաստող բազմակողմանի մոտեցում: Մասնավորապես՝ ներկայումս ՀԲԸՄ-ն տրամադրում է անվճար առողջապահական և հոգեկան առողջության խորհրդատվությունների հնարավորություն, աշխատանքի տեղավորման աջակցություն, չափահասների համար նախատեսված կրթական և հմտությունների զարգացման դասընթացներ, ինչպես նաև՝ ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարում կազմակերպում է գիշերակացով հանգիստ ճգնաժամից հոգեբանորեն տուժած երեխաների և նրանց ծնողների համար:

 

 

ՀԲԸՄ օգնություն արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին