Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրությունների առնչությամբ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այս մասին գրել է X-ի իր էջում։
«Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով։ Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը հարատև խաղաղության միակ ճանապարհն է»,-գրել է Բուրիչը։