f

Անկախ

Կոտայքում հանցագործության դեպքերն ավելացել են 23 տոկոսով, իսկ բացահայտումները նվազել են 29 տոկոսով


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 12-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի դատախազություն՝ ամփոփելու մարզի դատախազության կատարած աշխատանքները:

Դատախազությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:

Մարզի դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության կատարած աշխատանքները. զեկույցում ներառվել են տվյալներ՝ հանցավորության վիճակի, հանցագործությունների բացահայտման, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին վերաբերյալ:

Հանցավորության վիճակին անդրադառնալով՝ մարզի դատախազը նշել է, որ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 3102 դեպք (2022 թվականին՝ 2519 դեպք): Հանցագործության դեպքերն աճել են 583-ով կամ 23,1%-ով. բացահայտման ցուցանիշը նվազել է՝ 29,2%՝ 2022 թվականի 47,1%-ի դիմաց:

Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է առանձնապես ծանր հանցանքների 42 դեպք (2022 թվականին՝ 29). դեպքերն աճել են 13-ով կամ 44,8%-ով, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 38,3%՝ 2022 թվականի 54,8%-ի դիմաց:

Անդրադառնալով սպանությունների, սպանության փորձերի և ավազակային հարձակումների դեպքերին՝ մարզի դատախազը հայտնել է, որ 2023 թվականին արձանագրվել է ավազակային հարձակման 9 դեպք՝ նախորդ տարվա 6-ի դիմաց, այսինքն 3 դեպքով կամ 50 %-ով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 11,1%՝ 2022 թվականի 100%-ի դիմաց:

Սպանության (առանց հանկարծամահության) դեպքերը նվազել են 1-ով՝ կազմելով 8 (2022 թվականին՝ 9): Բացահայտման ցուցանիշը կազմել է 50%՝ 2022 թվականի 88,9%-ի դիմաց:

2023 թվականին նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները. 2023 թվականին արձանագրվել է 63 դեպք (2022 թվականին՝ 92):

Նվազել են բնակարանային գողության դեպքերը. մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է բնակարային գողության 105 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 128-ի դիմաց:

Կոռուպցիոն հանցագործու¬թյունների վերաբերյալ հաղորդումներով հաշվետու ժամանակահատվածում նախաձեռնվել է 17 վարույթ (2022 թվականին՝ 13): Դեպքերը վերաբերում են կրթության, առողջապահության ոլորտներին և տեղական ինքնակառավարման մարմիններին. քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է 17 մլն 883 հազար դրամ, որից վերականգնվել է 14 մլն 810 հազար դրամը:

2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 803 վարույթ՝ 844 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 237 վարույթ՝ 260 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում 40 անձի վերաբերյալ դատարաններում ավարտված 40 քրեական գործով կիրառվել է համաձայնեցման վարույթ:

Կոտայքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հարուցված հայցերով դատարանի վարույթում 2023 թվականին քննվել և քննվում են 13 հայցադիմումներ՝ 114 մլն 797 հազար դրամի և 33 հազար 145 ԱՄՆ դոլարի չափով հայցապահանջով:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզների, ընդհանուր օգտագործման տարածքների, ջրավազանների, անտառային տարածքների և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով՝ օտարման ոչ ենթական տարածքների վերաբերյալ ուսումնասիրությունները:

Անդրադառնալով 8 ամսից ավելի տևող վարույթներին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է հատկապես կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող վարույթները, քննարկվել են դրանց շրջանակում փողերի լվացման դեպքերը: Շեշտադրվել է կոռուպցիոն վարույթներին զուգահեռ՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու անհրաժեշտությունը:

Հայաստան Գլխավոր դատախազություն

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին