f

Անկախ

Թուրքիայի ԱԺ նախագահը դիմել է ԵԽԽՎ-ին՝ վերականգնելու Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները


Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարություն է տարածել՝ քննադատելով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը։ Նա նշել է, թե Ադրբեջանը, որը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականից, իր գործունեությամբ և անցած ժամանակաշրջանում համագործակցությամբ «ոչ միայն էական ներդրում է ունեցել այս կազմակերպության հիմնարար սկզբունքների իրականացման գործում, այլև առաջատար դեր է խաղացել»։

«Այս որոշումը նշանակում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի բացառում ԵԽԽՎ-ի աշխատանքից։ Այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը, քաղաքական վեճերն ու հակամարտություններն աճում են ամբողջ աշխարհում, բազմակողմ դիվանագիտությունը չպետք է կորցնի իր ուժն ու դիրքը։ ԵԽԽՎ-ն պետք է պահպանի իր գոյությունը՝ որպես երկխոսության և համագործակցության հիմք, այլ ոչ թե կոնֆլիկտային տարածք։ Մենք՝ որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողով, կոչ ենք անում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին վճռականորեն պաշտպանել իր կողմից պաշտպանված սկզբունքները, լինել միավորող, ոչ թե պառակտող հարթակ և հաստատել Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության լիազորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր էլ Ալբանիայից։ Ուշագրավ է, որ Թուրքիայի 18 հոգանոց պատվիրակությունը քվեարկությանը մասնակցել էր 10 պատգամավոր, որից մեկը կողմ էր քվեարկել Ադրբեջանին հեռացնելու որոշմանը։ Օրերս էլ ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունն էր բողոք հղել կառույցի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին Ադրբեջանի պատվիրակության դեմ ընդունված որոշման կապակցությամբ։
 

Աշխարհում Թուրքիա Ադրբեջան ԵԽԽՎ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին