f

Անկախ

Ֆինլանդիայի նորընտիր նախագահը Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության հնարավորություն չի տեսնում


Ֆինլանդիայի նոր նախագահ է ընտրվել 55-ամյա Ալեքսանդր Ստուբը, ով Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու, Եվրամիության ընդլայնման և Ուկրաինային տնտեսական և ռազմական օգնության տրամադրման կողմնակից է, հայտնում է Euronews-ը։

Մարտի 1-ին նա պետության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Սաուլի Նիինիստոյին, ով ղեկավարել է երկիրը վերջին 12 տարիներին։ Ֆինլանդիայի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով։

«Ես ուզում եմ Ֆինլանդիան տեսնել որպես ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ, որպեսզի մենք լինենք անվտանգություն ապահովող, ոչ թե սպառող: Մենք ունենք հուսալի և ուժեղ աջակցություն, Ռուսաստանի հետ մեր սահմանի պաշտպանություն, որի երկարությունը կազմում է 1340 կիլոմետր»,- ասել է Ստուբը։

Նախագահական մրցավազքի ֆավորիտները Ստուբն ու Հաավիստոն էին։ Նախկին վարչապետին հաջողվել է հաղթել ընդամենը 3,2 տոկոսային կետի տարբերությամբ։

«Մենք ունեինք երկու գերազանց թեկնածուներ, նրանք երկուսն էլ կարող էին հիանալի նախագահներ լինել այստեղ՝ Ֆինլանդիայում: Այնպես որ, ես կարծում եմ, որ նա շատ աշխատանք ունի անելու երկիրը միավորելու համար», - ասում է Ջիմ Կոսկինենը՝ Հելսինկյան ազգային կոալիցիայի երիտասարդական կուսակցության փոխնախագահ:

«Ես շատ հպարտ եմ նրա հաղթանակով. Ինձ համար այս արժեքները, ազատական արժեքները, որոնք նա ներկայացնում է, շատ ու շատ կարևոր են մեր ժամանակներում»,- ասում է Ստուբի մեկ այլ կողմնակից՝ Քիմմո Էրիկսոնը:

Ընտրություններում հաղթելուց հետո Սթուբն ասաց, որ չի տեսնում նախագահ Պուտինի հետ «քաղաքական երկխոսության» հնարավորություն, մինչ Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ:

Ֆինլանդիա Ռուսաստան ռուս-ուկրաինական պատերազմ Աշխարհում

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին