f

Անկախ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ը նոր տնօրեն ունի


Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։

Էդիտա Գզոյանը պատասխանեց նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:
Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Լեյդենի համալսարան- Միջազգային քրեական իրավունք, հավաստագիր (2016)
Տորոնտոյի համալսարան, Կանադա- Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագիր, հավաստագիր (2013)

Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ., Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, հայցորդ (2012)

Հայաստանի Ամերիկյան Համալսարան- Իրավունք, LLM, (մագիստրատուրա) (2012)

Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (մագիստրատուրա) (2004)

Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (բակալավրիատ) (2002)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2018 – մինչև օրս- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն
2013 – 2018 թթ.- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ավագ գիտաշխատող
2014 – 2018 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, տնօրենի տեղակալ
2010 – մինչ օրս- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, ավագ գիտաշխատող
2009 – 2013 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, գիտաշխատող
2004 – 2009 թթ.- Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, լաբորանտ

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու (ԻԳ.00.04), 30.12.2011թ., ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (ԱՌՀԻ)

 

Հայոց Ցեղասպանության Թանգարան Ինստիտուտ տնօրեն Հայաստան Էդիտա Գագիկի Գզոյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին