f

Անկախ

130 հա-ից ավելի արտովայր վաճառվել է արևային կայաններ կառուցելու համար, ժողովուրդն էլ արոտավայր չունի. Ակցիայի մասնակից


Այսօր գյուղում արոտավայրեր չկան, իսկ ժողովուրդը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանդենիսում բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից  մեկը։

«Այսօր 130 հեկտարից ավելի արտովայր վաճառվել է արևային կայաններ կառուցելու համար, ժողովուրդն էլ արոտավայր չունի։ Պահանջում ենք այդ կայանները տեղափոխել, որ մենք էլ կարողանանք անասնապահությամբ զբաղվենք, այսօր  բոլորը վաճառում են իրենց անասուններին։ Յայլաներ ու արտովայրեր ունեինք, որ հիմա ադրբեջանցիների վերահսկողության տակ է, այն ժամանակ բոլորը այնտեղ էին գնում։ Հիմա ամեն ինչը կենտրոնացվել է այս գյուղում,  1,000 գլխից ավելի անասուն կա, իսկ արոտավայրերը չեն բավականացնում»,- ասաց նա:

«Մի հեկտար չի, երկու հեկտար չի։ Մարդկանց կարծիքը հաշվի չեն առել, համայնքում 2500 բնակիչ կա։ Գյուղացու կարծիքը ոչ մեկ չի հարցրել։ Ասում են՝ կոռուպցիայի դեմ են պայքարում, սա կառուպցիա չի՞։ Կառավարությունից թող գան, մեր հարցերին պատասխանեն։ Գան, ասեն, ախպեր ջան, էս հողի տեղը քեզ ուրիշ ենք տալիս, կամ գան, ասեն՝ անասուն մի պահեք, ուրիշ բանով զբաղվեք, ու ցույց տան, թե ինչով զբաղվենք»,- ասում է ակցիայի մասնակից բնակիչներից մեկը։

Նրաք ակնկալում են, որ կառավարությունից, գյուղատնտեսության նախարարությունից մի պաշտոնյա գնա, հանդիպի իրենց հետ ու պատասխանի իրենց հարցերին։

Բնակիչներն ասում են՝ հանդիպել են Վարդենիսի փոխքաղաքապետի հետ, ասել են, այս խնդիրն իրենք չեն կարող լուծել, իսկ կառավարությունից դեռ որևէ մեկը չի եկել իրենց հետ հանդիպման։

«Արոտավայրերը դարձրել են ոչ բերրի հող, հիմա դրա վրա ինչ-որ բաներ պետք է կառուցեն, բերել արևային կայաններ են դրել։ Թուրքի բերանն ենք ապրում»,-ասացին նրանք՝ նշելով, կառավարությունը պետք է անի ամեն բան, որ մարդիկ հաստատվեն այստեղ, ոչ թե մտածեն լքելու մասին։

Նրանք հիշեցնում են՝ հանքում բազմաթիվ  մարդիկ էին աշխատում, փակվելուց հետո շատերը մնացել են առանց աշխատանքի։ Մարդիկ պնդում են՝ այստեղ անպիտան հող գոյություն չունի, մի մետր այն կողմ հացահատիկ է աճում։

Վարդենիս Բողոքի ակցիա արոտավայր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին