f

Անկախ

Հույս ունեմ, որ այսքան խոսելու համար իմ տան շքամուտքում նոր մահափորձ չեն կատարի. Արթուր Չախոյան


Երևանում կոռուպցիան տարածված է և անհասկանալի մեծ չափերի է հասնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում «Երևանը և կոռուպցիան» խորագրով քննարկմանը հայտարարեց հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանը։

Նա հայտարարեց, որ արձանագրվել է կոռուպցիոն դեմ իր պայքարի առաջին հաղթանակը. «Երևանի քաղաքապետարանն ընդունեց, որ ինքը ճիշտ է: Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում տերասային փայտից նստարանների տեղադրման մասով անհամապատասխանություններ կան։ Արձանագրեմ, որ քաղաքապետարանի նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ինձ պատասխանատվության էր ուզում ենթարկել այդ վարչական շրջանի ղեկավարը: Այսօր պարզվեց, որ ես ճիշտ էի»,-ասաց նա։

Չախոյանը Երևանում կոռուպցիոն բնույթի փաստեր ներկայացրեց, որոնք, ըստ նրա, թերի կամ խախտումով են կատարվել, որոնք քաղաքապետարանն ընդունել է և վճարել։

«Երեւանյան լճում հանրային զուգարան է տեղադրված, որի համար քաղաքապետարանը ըստ փաստաթղթերի վճարել է 2 մլն 657 հազար դրամ: Դրա տեղը պետք է լիներ մոդուլային զուգարան՝ վճարովի համակարգով: Բայց այդտեղ մոդուլային զուգարան չկա, ինչը փաստում է կոռուպցիայի մասին: Իմ հաշվարկով այս գլուխգործողը 500-600 հազար արժե: Ինչպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, երբ քաղաքապետարանը պատվիրում է մի բան, բերում, դնում են մեկ ուրիշ բան ու դա ընդունում են: Իմ հաշվարկով այս գլուխգործողը 500-600 հազար արժե:

Երեւանյան լճում քաղաքապետրանը վճարել է 2 մլն դրամ, որ տեղադրված աստիճանի տակ պետք է լիներ բետոն, բայց այնտեղ բետոն չկա, հող է: Բայց այս աշխատանքն էլ ընդունված է ու սա ակնհայտ կոռուպցիա է:

Այս աստիճանների համար քաղաքապետարանը վճարել է 3 մլն 561 հազար դրամ՝ 214 գծամետրի համար, բայց իրականում այնտեղ 174 գծամետ է, տարբերությունը կզմում է 630 հազար դրամ: Ծավալների հավելագրում է տեղի ունեցել»,-ասաց Չախոյանը:

Նա նշեց, որ մեծ թվով մանկապարտեզներ են վերանորոգվում ու հիմնանորոգվում, սակայն անորակ: Մասնավորապես, ըստ ակտիվիստի, «Էլդոգար» ընկերությունը, որը շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանի ազգականի ընկերությունն է, հիմնանորոգել է Աջափնյակում գտնվող թիվ 50 մանկապարտեզը, որտեղ անհավատալի անորակ իրավիճակ է. «Եթե ես չգնայի, չհանրայնացնեի, արդեն ընդունելուց հետո այդ լուսամուտները այդպես էլ մնալու էր: Եվ Երեւանյան լճում, եւ թիվ 50 մանկապարտեզում տեխհսկողությունը նույն ընկերությունն է իրականացրել՝  «Կնյազյան» ՍՊԸ-ն, եւ մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել:

Չախոյանի խոսքով, ասֆալտ են անում առանց բիտումի ու դրա համար մեկ տարի չանցած փողոցների ասֆալտը փշրվում է:

Ըստ նրա՝ նաև տեխհսկողությունները պատշաճ չեն կատարվում։ «Մեկ լուցկու չոփ հնարավոր չէ տեղափոխել առանց Երևանի քաղաքապետարանի համապատասխան պատասխանատուների իմացության: Այս ամենին ընթացք պետք է տրվի, բարձրաձայնելը քիչ է: Եթե մենք երկիր ենք ուզում կռուցել, իրավական գործընթաց պետք է սկսել»,-ասաց նա։

Չախոյանը նշեց, որ Երևանի շինբարեկագման վարչության արդեն նախկին պետ Խորեն Գրիգորյանի ունեցվածքն ուսումնասիրելիս՝ ինքը անհայտ ծագում ունեցող միջոցներից գույք է հայտնաբերել։ «Պտղնիում ճոխ առանձնատուն է սարքել, անհասկանալի է՝ ինչ միջոցներով, Արաբկիրում ճոխություններ է թույլ տվել։ Բա էտ մարդն այդ փաստաթղթերը ստորագրում է, ոչ ոքի մոտ կասկած չի՞ առաջանում, որ այդքան գույք է ձեռք բերել, որտեղի՞ց։ Հույս ունեմ, որ այսքան խոսելու համար իմ տան շքամուտքում նոր մահափորձ չեն կատարի»,-ասաց նա։

Արթուր Չախոյան մահափորձ Երևան Կոռուպցիա Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին