f

Անկախ

Մեր ժամանակների «ինկվիզիցիան». Էլինար Վարդանյան


Երկար էի մտածում, արդոք պետք է կրկին խոսել կալանքի, որպես սպառնալիք, իսկ առավել հաճախ ցուցադրաբար որպես պատժիչ գործիք, կիրառելու արդեն օրինաչափ դարձած մոտեցման և ռիսկերի մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նխագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շուրջ հինգ տարի է ես անընդհատ փորձում եմ մարդկանց ահազանգել կալանքը ֆետիշացնելու անթույլատրելիության, այս խնդրին անտարբեր չմնալու մասին։ Խոսում եմ այն մասին, որ կալանքը կամայականորեն կիրառելը լուրջ ռիսկեր է պարունակում ոչ միայն քաղաքական պատվերների շրջանակներում հարուցվող գործերով, այլ հողմապտույտի նման կլանելու է և արդեն կլանում է նաև կողքից նայողներին։

Իհարկե, լռելը հեշտ է, ավելի ապահով։ Բայց լռելը քեզ շատ հաճախ դարձնում է մասնակից՝ կատարվող անօրինականություններին։ Որևէ մեկը թող չկարծի, որ եթե ինքն այսօր չկա դատաիրավական պրոցեսում, վաղն այդ պրոցեսները իրեն չեն առնչվելու: Եթե մեկն այսօր կողքից է հետևում այլոց հանդեպ կատարվող անարդարություններին և դատաիրավական ռեպրեսիվ մեքենային, ապա դա խիստ ժամանակավոր կոմֆորտ է։ Ռեպրեսիվ համակարգի ձևավորումն ունի խորը վտանգներ, որը բերում է իրավական տեռորի, որի տակ հայտնվելու են բոլորը։

Մենք այսօրվա հանգրվանին հասել ենք փուլերով։ 2018-ից սկիզբ առավ հեռուստատեսային արդարադատությունը։ Հետո եկավ դատարանների վրա բացահայտ ճնշումների փուլը, հետո՝ մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին խրախուսելու փուլը։

Այս փուլերը զուգորդվում էին ասֆալտին փռելու շոուներով և անընդհատ երկարացվող կալանքներով։ Հարյուրավոր մարդիկ անցան կալանքի անկառավարելի տեռորի հորձանուտով։ Իսկ Արմեն Գրիգորյանի դեպքում նրան պարզապես «սպանեց» հայկական արդարադատությունը։

Հիմա լրիվ այլ փուլ է. բուռն համատարած կալանքների փուլ։ Այս պահին ցուցադրական կալանքի տակ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը և ուրիշներ։

Կազմաքանդված հասարակությունը չկարողացավ կանխարգելել, չհասցրեց, անտարբեր եղավ, առաջնորդվեց «մեզ բան չլինի՝ մնացածի վրա աչք փակենք» սկզբունքով։ Ընդամենը տասն օր առաջ ցուցադրաբար կալանավորված անչափահաս երեխաներ ունեցող Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքը, կրծքով կերակրող «Սիներջի» ընկերության աշխատակիցուհու կալանքն անթույլատրելի էր և շատ կարևոր էր դատախազի որոշմամբ վերջիններիս խափանման միջոցի փոփոխությունը։ Բայց եթե այդ նույն կանայք անտարբեր չլինեին ֆեյսբուքյան գրառման համար երկու անչափահաս երեխաների մայր Տաթևիկ Վիրաբյանի կալանքի նկատմամբ, եթե Տաթևիկի կալանքի հանդեպ անտարբեր չլիներ իրենց գործընկերոջ համար արդարացիորեն բողոքող ՏՏ ոլորտի հանրույթը, միգուցե իրավիճակն այլ լիներ։ Այլ իրավիճակ կլիներ, եթե ԱԺ քպ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն չտար, այլ անհանդուրժող լիներ հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, բոլոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների։

Վաղը ռեպրեսիան կարող է թակել յուրաքանչյուր «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի քաղաքականացրեք» ասողի դուռը։ Ռեպրեսիան սիրում է հանրային տեսարաններ, նրան օրինական ընթացակարգ և խնդրի օրինական լուծում պետք չէ, պետք է աղմուկ և արյուն։ Հայկական արդարադատությունը վերածվել է ինկվիզիցիայի մեր ժամանակներին ադապտացված տարբերակի։

Երկար մտածելուց հետո մնում եմ իմ համոզմունքին, որ անկախ քաղաքական նախընտրություններից, պետք է ընդվզել ռեպրեսիայի այս դրսևորման դեմ, պաշտպանել մարդուն, քաղաքացուն, դուրս գալ քաղաքացիական կյանքի այս ճգնաժամից։ Այս ճանապարհին համագործակցությունը խիստ կարևոր է։

Հ.Գ. Դատական դեպարտամենտի կողմից պատրաստված խայտառակ տեսանյութը եկավ հաստատելու իմ անհանգստությունները։ Հաստատվում է իմ մեծ մտավախությունը, որ «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է այն հրեշավոր մոտիվիացիան, որը դրդելու է իրավապահներին գործել պլանի տրամաբանությամբ։ Ցույց տալ շեֆերին, որ պլանը կատարվում է, անցնել իրավունքի, իրականության վրայով։ Իսկ լավ չծառայողներն, իհարկե, կպատժվեն։

Հ.Գ.Գ. Այս քաոսային փուլում, երբ մեր հասարակությունն ապրում է խորը անորոշության վիճակում, կորցրել է հայրենիքը, կրել է պատերազմի զրկանքներն ու պարտության կորուստներ, հաճախ մեր տեսադաշտից դուրս են մնում սովորական մարդու խնդիրները՝ անհատական կամ խմբային։ Այսուհետ անդրադառնալու եմ բոլոր այն խնդիրներին, որի առանցքում մարդն է։ Որևէ մեկը չպետք է մնա միայնակ իր խնդիրների հետ»:

Հայաստան Էլինար Վարդանյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին