f

Անկախ

Հայաստանում առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «համաձայնությամբ տուգանք»


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար:

Այսպիսով.

  1. 2024 թվականի փետրվարի 6-ից՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի համաձայնությամբ՝ դատարանի կողմից գրավոր ընթացակարգով կայացված մեղադրական դատավճռով, մեղադրյալի նկատմամբ նշանակվում է Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ և անվտանգության միջոց նշանակելու:
  2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը կիրառվում է հանրային մեղադրանքի կարգով քննվող այն անձանց վերաբերյալ քրեական գործերով, որոնք հանցանք կատարել են առաջին անգամ:
  3. Վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին:
  4. Վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից:
  5. Վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի սահմանմամբ կլուծվեն գործերի քննության անհարկի ձգձգումների և վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսևորվող չարաշահումների խնդիրները:

Օրենսդրական բարեփոխումներն արվել են Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիթորինգի շրջանակներում, որի ընթացքում վեր էին հանվել գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին