f

Անկախ

«Արդյոք կարելի է դատավորին հեռացնել դատական նիստերի դահլիճից․Առավոտ


Սահմանադրական դատարանը փետրվարի 6-ին աշխատակարգային որոշմամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի և դրա հետ փոխկապակցված նույն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը կսկսի 2024 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին:

Զեկուցողն է դատավոր Է. Շաթիրյանը, պատասխանողները երկուսն են՝ ՀՀ Ազգային ժողովը եւ Բարձրագույն դատական խորհուրդը: Այն ընթանալու է գրավոր ընթացակարգով: Ծանր քրեական գործերով հայտնի դատավորը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է. « Խախտումների տեսականին, որը մատուցվեց իմ գործով ԲԴԽ վեցնյակի կողմից՝ շատ բազմազան է ու բնականաբար, գայթակղությունը մեծ էր դրանք վիճարկելու, սակայն մեծ մասը ենթակա է գնահատման ու վիճարկման այլ ատյաններում և ընթացակարգերով։

Իսկ Սահմանադրական դատարանի առջև բարձրացվել է ոլորտի միակ իրավակիրառողի` ԲԴԽ-ի կողմից նորմերին` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունների` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ այն հարցերը, որոնք մեր տեսակետից առերևույթ հակասահմանադրական են:

ա) Արդյոք կարելի է դատավորին հեռացնել դատական նիստերի դահլիճից.

Այն պայմաններում, երբ դատավարության բոլոր օրենսգրքերով արգելված է դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիայի կիրառումը դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների` դատախազների, փաստաբանների նկատմամբ, և՝ կամ արգելվում է ցուցմունք տվող վկայի նկատմամբ, դեռ ավելին` այլ անձանց, մեղադրյալների նկատմամբ կիրառվելու դեպքում նախատեսվում է պարտադիր տևողություն, պարտադիր արտահայտվելու հնարավորության ընձեռում, փաստաբանի պարտադիր մասնակցության ապահովում, ապա որքանով է սահմանադրական դրա կիրառումը դատավարության մասնակից դատավորների նկատմամբ (հատկապես, երբ չի ապահովվում փաստաբանի ներկայություն, դատավորը չի տվել բացատրություն, չի ներկայացրել նյութեր, չի մասնակցել ապացույցների հետազոտմանը, ելույթ չի ունեցել և այլն):

բ) Արդյոք կարելի է իրականացնել դռնփակ դատավարություն բացառապես «արդարադատության շահի պաշտպանության» վկայակոչմամբ` դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու պատրվակով, եթե առկա չեն օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների, շահերի (օրինակ` նախաքննական, դատավարության մասնակիցների անձնական, ընտանեկան գաղտնիքների, շահերի և այլն) պաշտպանության օբյեկտիվ անհրաժեշտություն կամ՝ նպատակ:

Սահմանադրական դատարանն, ըստ էության, նշված հարցերի վերաբերյալ դիմումն է վարույթ ընդունել»:

Հիշեցնենք, որ դիմումը դատարան էր ներկայացվել հունվարի 3-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 Առավոտ
 

Դավիթ Հարությունյան Սահմանադրական դատարան ԲԴԽ ՀՀ ԱԺ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին