f

Անկախ

Ալիևի դեմ կան ՄՔԴ դիմելու օբյեկտիվ հիմքեր, ՀՀ–ն կօգտվի՞ դրանից


Միջազգային քրեական դատարանին անդամակցելը որոշ դեպքերում ՀՀ–ին կարող է կանգնեցնել երկընտրանքի առաջ, և այստեղ, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, կարևոր է ՀՀ քաղաքական դիրքորոշումը։

Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունը կարող է ինչ–որ կերպ ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

ՀՀ–ն փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը: Միջազգային քրեական դատարանում (Հաագա, Նիդեռլանդներ) փետրվարի 8–ին տեղի է ունեցել Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառում։

«Բոլոր դեպքերում պետությունները հաշվի առնում են միջազգային դատարանների կարծիքը։ ՄՔԴ անդամակցությունը զսպող մեխանիզմ է նախևառաջ Ադրբեջանի դեմ, և ՀՀ–ն այդ մասին բացեիբաց հայտարարել է»,– նշեց Ղազարյանը։

Ըստ նրա` չի բացառվում, որ անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլ Ադրբեջանը խախտի պայմանագրով ստանձնած պարտավորությունները և շարունակի ռազմական հանցագործությունները կամ նույնիսկ անեքսիա կատարի ՀՀ–ի նկատմամբ (մի պետության կողմից մյուս պետության տարածքի բռնի միավորում կամ զավթում), այսինքն` պայմանագիրը երաշխիք չէ։

«Այլ բան է, եթե ՀՀ տարածքում հայտնվում է մի անձ, որը հետախուզվում է ՄՔԴ–ի կողմից, բայց որի արտահանձնումը կարող է Ադրբեջանի հետ որոշակիորեն հարաբերությունները լարել, միևնույնն է` ՀՀ–ն պարտավորված կլինի այդ անձին հանձնել։ Այո՛, որոշ հանգամանքներում ՀՀ–ն իսկապես երկու քարի արանքում է հայտնվում»,– նկատեց Ղազարյանը։

Նա նշեց, որ Հռոմի ստատուտում կա նորմ, ըստ որի` եթե պետությունը մինչև ստատուտը վավերացնելը որոշակի պարտավորություններով կապված է մեկ այլ պետության հետ, ապա առաջարկում է ՄՔԴ–ի հետ խորհրդակցություններ անցկացնել։

«Այդ ընթացակարգային հնարավորությունը ՀՀ–ն կունենա, սակայն միևնույն ժամանակ Հռոմի ստատուտը հնարավորություն չի տալիս որևէ վերապահում անել իր ստանձնած պարտավորություններին։ Ահա այստեղ է, որ երկընտրանքի հարց է լինելու»,– ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։

 

Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն կարող է հայց ներկայացնել միայն իր տարածքում կատարվող հանցագործությունների վերաբերյալ` անկախ նրանից` որ պետության քաղաքացիները կամ պաշտոնատար անձինք են դա կատարել, սակայն այլևս չի կարող հայց ներկայացնել, օրինակ, ԼՂ տարածքում կատարված հանցագործությունների համար։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ՀՀ–ն կարող է Ադրբեջանի դեմ ՄՔԴ հայց ներկայացնել Ջերմուկի տարածքում զորքերի առաջխաղացման համար, Ղազարյանը նշեց, որ զուտ տարածքային օկուպացիան ինքնին դատարանի իրավասությունից դուրս է. ՄՔԴ–ն 4 տեսակի միջազգային հանցագործությունների գծով իրավազորություն ունի` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև ագրեսիայի ակտ։

«Իմ կարծիքով` ՀՀ–ի համար հիմնական նշանակետը ագրեսիայի ակտն է. սահմանային բախումները չունեն այն մասշտաբայնությունը, որ համարվի ագրեսիա։ Օրինակ` գերիների գնդակահարությունը պատերազմական հանցագործություն է, նույնիսկ կարող է մարդկության դեմ ուղղված հանցագործություն լինել, սակայն ագրեսիայի ակտը լայնամասշտաբ բռնակցումն է։ Սրանց քրեաիրավական հատկանիշները տարբեր են։ Այսինքն` եթե սահմանային բախումների ընթացքում ռազմական հանցագործություններ չեն կատարվել, դեռ բավարար հիմք չէ, որպեսզի ագրեսիայի ակտի հիմքով տարվի ՄՔԴ։ Մինչդեռ եթե շարունակաբար ռմբակոծվեն զորամասերը, և խորքային հարվածներ հասցվեն, դա արդեն կարող է համարվել ագրեսիայի ակտ»,– հստակեցրեց Ղազարյանը։

Նա կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր կան, սակայն վարույթ հարուցել–չհարուցելու հարցը մեծամասամբ կախված է ապացույցների քանակից ու որակից։

«Հիմքեր օբյեկտիվորեն կան, սակայն հարց է` ՀՀ–ն այս պահի դրությամբ տիրապետում է այդքան ապացույցների, թե ոչ։ Առնվազն Իշխանասարի դեպքում, երբ գերիներ գնդակահարվեցին, դա միանշանակ հիմք է։ Մյուս կողմից Ալիևն ինքն էլ է հասկանում` եթե հարձակվի Սյունիքի վրա, որևէ պետություն չի ընդունի այդ քայլի լեգիտիմությունը, ու ադրբեջանական կողմի պնդումները, թե Սյունիքը ժամանակին Զանգեզուր էր կոչվում կամ այդտեղ ադրբեջանցիներ են ապրել, ծիծաղելի են, դրանք չեն կարող հիմք հանդիսանալ»,– վստահեցրեց փաստաբանը։

Ղազարյանը միաժամանակ նշեց, որ ՀՀ–ի նկատմամբ խորքային, տարածքային նկրտումների դեպքում հայցն անմիջապես կարող է գնալ ՄՔԴ հենց Ալիևի դեմ, քանի որ նա է այն մարդը, որը քաղաքական ու ռազմական որոշում է կայացրել։

Հռոմի ստատուտ Իլհամ Ալիև Հայաստան խմբագրի ընտրանի

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին