f

Անկախ

«Փաստ». Ի՞նչ կտա ազգային ուժերի պայքարը իշխանությունների սկսած հակազգային և հակապետական գործընթացի դեմ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրվա իշխանությունների տարբեր նախաձեռնություններ պարբերաբար գնահատվում են որպես ապազգային, Հայաստանի ու հայ ժողովրդի հետ կապ չունեցող: Խոսքը ոչ միայն Արցախի ուրացման, այլև Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հիշատակումը հեռացնելու մասին է, որտեղ հղում կա Արցախի հարցին ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախաձեռնությանը, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին և այլն: Այս ամենը, բնականաբար, առաջ է բերում ազգային մտածողություն ունեցող քաղաքացիների ու կառույցների ոչ միայն մտահոգությունը, այլև զայրույթը: Բնական է, որ ազգայինի դիրքերում կանգնած տարբեր քաղաքական, հասարակական միավորներ ջանքեր են ներդնում հակազգային նախաձեռնությունների դեմն առնելու համար:

Ի մասնավորի, հենց նման անհատների ու կազմակերպությունների ակտիվության շնորհիվ իշխանությունների նախաձեռնած փոփոխության նախագիծը՝ կապված «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխության հետ, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում փաստացի տապալվեց՝ ստանալով ավելի շատ «դեմ» ձայներ, ինչքան էլ իշխանությունները տոտալ «ֆեյքային» քվեարկություն էին կազմակերպել՝ «կողմ» քվեներ ապահովելու նպատակով: Ավելի քան 12 հազար դեմ ձայն, մոտ 500 մեկնաբանություն՝ բոլորն էլ՝ դեմ, մեծ մասը՝ մանրամասն փաստարկված. չնայած այս ամենին, կան տեղեկություններ, որ իշխանությունները, իրենց գործելաոճին համապատասխան, դեմ կգնան հանրային կարծիքին ու ամեն ինչ կանեն՝ հակազգային հերթական նախագիծն ընդունելու համար:

Ի դեպ, նշյալ նախագծի քվեարկության ընթացքում, ի թիվս այլ անձանց ու կազմակերպությունների, շատ ակտիվ էր «Հայաքվե» շարժումը՝ մոբիլիզացնելով իր աջակիցներին և համախոհներին: Նշենք , որ «Հայաքվե» նախաձեռնությունն օրերս հայտարարեց նոր շարժում ձևավորելու մասին։ Նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարում են, թե օրինական միջոցներով պայքարելու են, որպեսզի տապալվի Սահմանադրության փոփոխությունը։ Նախօրեին կայացած ասուլիսում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ «սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ մի կազմավորման»: Նա նշեց, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները վճռական հանձնառություն են ստանձնում պայքարելու գործող վարչախմբի կողմից սկսված հակազգային և հակապետական գործընթացի դեմ և խոչընդոտելու դրա իրականացմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

քաղաքական պայքար Իշխանափոխություն Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին