f

Անկախ

«Փաստ». Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն»,ժողովրդավարության եսիմ ինչ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Շուտով արդեն վեց տարի կլինի, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կարկառունները ներքին ու արտաքին հանրության լսելիքը կոշտուկում են «ժողովրդավարության բաստիոն», «ժողովրդավարության չեմպիոն», «ժողովրդավարության բրենդ» ու ժողովրդավարության չգիտես թե է՛լ ինչերի մասին ճչան հայտարարություններով:

Իսկ ի՞նչ ունենք գործնականում: Իսկ գործնականում ունենք այն, որ Փաշինյանն ու նրա կարկառունները Հայաստանը փորձում են վերածել բռնապետության: Բացի այն, որ «ժողովրդավարության բաստիոնի» «բաստիոնապետը» մի կետից մյուսը տեղաշարժվում է հարյուրավոր ոստիկանների տեսանելի ու անվտանգության տասնյակ «անտեսանելի» ներկայացուցիչների ուղեկցությամբ, Հայաստանը վերածվել է իսկական ոստիկանապետության. դե բավական է ժողովրդավարության ատրիբուտ համարվող որևէ հավաք լինի, թեկուզ ոչ մարդաշատ, ողջ ոստիկանությունը լցվում է փողոցները:

Ոստիկանապետությունից բացի, փաշինյանական իշխանության հակաժողովրդավարությունը բավականին ցայտուն դրսևորվում է ժողովրդավարական համակարգի առաջնային ու կարևոր օղակը համարվող ՏԻՄ-երի դեպքում: Այստեղ փաշինյանական իշխանությունը, որպես կանոն, դիմում է վարչական ռեսուրսի ամենազոր օգնությանը, իսկ եթե նույնիսկ դա էլ չի օգնում, ապա՝ «հետընտրական կեղծիքների» գործելակերպին: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել առ այն, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը ճնշումների, խոչընդոտումների, արհեստականորեն ճգնաժամային վիճակ ձևավորելու միջոցով, իսկ եթե դրանք չեն օգնել, ապա ուղղակի կալանավորումներով «վերանայել», նենգախեղել ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Այդքանից հետո միգուցե «տրամաբանական» էր, որ քպական իշխանությունը Երևանի ավագանու իր երեսուն անդամներով որոշեց մանդատազրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների: Այդպիսով գործող իշխանությունը փորձում է ոչ միայն ճնշել ընդդիմությանը, այլև հաշվի չառնել հանրության կամընտրության, քվեարկության արդյունքները: Փաշինյանենք շարունակ ոչ վաղուցվա անցյալի մասին ասում էին՝ ոչ ժողովրդավարական, այս, այն, բայց, որքան էլ զարմանաք, այդ «ոչ ժողովրդավարական», «բռնատիրական» ժամանակներում Երևանի ավագանու ընդդիմադիր անդամին (էլ չենք ասում՝ անդամներին) կամայականորեն մանդատից զրկելու դեպք չկարողացանք վերհիշել:

Ի վերջո, համացանցային երկար որոնումներից հետո մի «դեպք» գտանք՝ 2018 թվականին արձանագրված, այն էլ՝ պարզվեց, որ մանդատազրկումը պայմանավորված է եղել ավագանու տվյալ անդամի՝ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու հանգամանքով: Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն», չէ մի չէ՝ «ֆորպոստ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՔՊ Ժողովրդավարություն Երևանի ավագանի մանդատից զրկում Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին