f

Անկախ

Ֆինլանդիան Ուկրաինային կուղարկի 190 միլիոն եվրոյի օգնության նոր փաթեթ


Ֆինլանդիան Ուկրաինային ուղարկում է 190 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության 22-րդ փաթեթը։ Ինչպես հայտնում է Ֆինլանդիայի կառավարությունը, իր առաջարկն ուրբաթ օրը հավանության է արժանացել երկրի նախագահի կողմից։

«Օպերատիվ նկատառումներից ելնելով և օգնության առաքման անվտանգությունն ապահովելու նպատակով փաթեթի մանրամասն բովանդակությունը, ինչպես նաև առաքման եղանակներն ու ժամկետները չեն հրապարակվի»,- ասվում է կառավարության կողմից տարածած հաղորդագրությունում։

Պատերազմի ընթացքում Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր ծավալը հասել է 1,8 միլիարդ եվրոյի, հայտնում է BBC-ն։

Եթե վերահաշվարկվի ՀՆԱ-ի և փոխարժեքի հարաբերակցությամբ, ապա Ֆինլանդիայի համար 190 միլիոն եվրոն նույնն է, ինչ 18 միլիարդ դոլարը ԱՄՆ-ի համար։ Ֆինլանդիայի 1,8 միլիարդ եվրոյի օգնությունը համարժեք է 171 միլիարդ դոլարի ԱՄՆ օգնությանը:

«Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է նոր ուղիներ գտնենք Ուկրաինային աջակցելու համար թե՛ ազգային մակարդակով, թե՛ ավելի լայն հիմունքներով։ Այժմ մենք երկարաժամկետ ծրագիր ենք պատրաստում Ուկրաինային աջակցելու համար», - մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենիի խոսքերը։

Ֆինլանդիա Աշխարհում Ուկրաինա ռուս-ուկրաինական պատերազմ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին