f

Անկախ

Արթիկ քաղաքում 2 անձի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ


2024 թվականի փետրվարի 9-ին ստացվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչից հաղորդում և կից փաստաթղթեր են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:45-ի սահմաններում, իրենց շենքի մուտքի մոտ, չորս դիմակավորված և սև անձրևանոցներով հանդերձավորված անձինք, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, քաշքշելով իրեն և իր 32-ամյա որդուն, նստեցրել են իրենց կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև որդու «Մերսեդես-Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են իրենց խանութի վաճառքի համար նախատեսված 40.000.000 /քառասուն միլիոն/ ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը և ավտոմեքենայով իրենց տարել են Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ։ Այդ ընթացքում, ըստ ստացված հաղորդման, նշած անձինք դաժան ծեծի են ենթարկել իրեն և որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակել, բռնակով հարվածներ հասցրել իր և որդու գլխին, պատճառել մարմնական վնասվածքներ ու հեռացել են նշված տրանսպորտային միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ 2024 թվականի փետրվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով ավազակություն կատարելու) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն:

Քրեական վարույթի շրջանակներում ձևավորվել է քննչական խումբ, հայրը և որդին ճանաչվել են տուժող և հարցաքննվել։

Կատարվել են դեպքի վայրի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի ծավալուն գործողություններ՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու, նրանց հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով։

ավազակային հարձակում Արթիկ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին