f

Անկախ

Ոսկե մեդալը խթանում էր հանրակրթությունը, ճիշտ չէր այն հանել դպրոցից. Սերոբ Խաչատրյան


Օրերս ԿԳՄՍ նախարարությունից հայտարարաություն տարածվեց, որում ասվում էր. «Ուսումնական  հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված   փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ»:

Ոսկե մեդալի մոտիվացնող գործոնի և այն հանրակրթական դպրոցներից հանելու նպատակահարմարության հարցերով Panorama.am-ը դիմեց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանին։

«Ոսկե մեդալը մոտիվացիա է, քանի որ որևէ արտոնություն չուներ և, ըստ էության, այն ստանում էին շատ-շատ քչերը՝ մոտ 100 հոգու մասին է խոսք գնում։ Այն, իմ կարծիքով, շատ լավ մոտիվացիա է, որովհետև 12 տարի երեխան լավ սովորել է և հասել է նշանակալի հաջողությունների։ Ընդորում, Ոսկե մեդալը նաև  խթանում էր հանրակրթությունը։ Ինչ նկատի ունեմ, որ երեխաները սովորում են բոլոր առարկաները, ոչ թե այնպես, ինչպես անում են աշակերտների 90 %-ը։ Այսինքը՝ միայն սովորում էին այն առարկաները, որոնք իրենց պետք էին ընդունելության քննության ժամանակ։

Այդ պատճառով էլ , այս իմաստով կարծում եմ, ճիշտ չէր Ոսկե մեդալների հանելը դպրոցից։

Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է այն արվում տարվա կեսին։ ճիշտ կլիներ, որ եթե նման ցանկություն կար, ապա այն վերաբերեր միայն այն աշակերտներին որոնք այս տարի ավարատում են 9-րդ դասարանը, իսկ ովքեր արդեն ավագ դասարաններում են, իրենց կարող էր սա չվերաբերել։ Որովհետև այդ երեխաներն ահագին չարչարվել են և իմացել են, որ կարող են հավակնել մեդալի, ու հիմա, օրինակ, մարդը սովորում է 10-րդ, 11-րդ,12-րդ դասարաններում , համապատասխանում է մեդալի պահանջներին, բայց վերջին պահին որոշվում է, որ այն այլևս չի լինելու։ Լավ կլիներ, որ այդ որոշումը ուժի մեջ մտներ 2-3 տարուց։ Կան որոշումներ որոնք ճիշտ չէ  միանգամից կիրառելը»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
 

Սերոբ Խաչատրյան դպրոց ոսկե մեդալ Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին