f

Անկախ

«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրենին և աշխատակցին կալանավորելու որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարան


Արդեն մեկ շաբաթ է անազատության մեջ են պահվում «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության կողմից պետական գնումների մասնակցության գործով կալանավորված անձինք։ Երեկ՝ փետրվարի 7-ին «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը և ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին հայտնում են բողոքը ներկայացրած փաստաբանները։

 

Ներկայացված բողոքներով փաստաբանների կողմից վիճարկվում է թե՛ ընկերության ներկայացուցիչների կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը, թե՛ խափանման միջոցի հիմքերի առկայությունը։ Փաստաբաններն ընդգծում են, որ իրենց վստահորդներին մեղսագրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն դրդելու  և օժանդակելու արարքները։ Այսինքն՝ ենթադրյալ հանցանքը կատարել է պաշտոնատար անձը, բայց վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քննությանը խոչընդոտելու ավելի մեծ ռիսկ ունեն ենթադրաբար հանցանքին դրդած կամ օժանդակած մասնավոր անձինք։

 

«Նման իրավիճակը անհեթեթ է ոչ միայն իրավունքի, այլ պարզ տրամաբանության տեսանկյունից։ Իրավակիրառ պրակտիկայում ձևավորված է հստակ մոտեցում. կատարողի արարքն ավելի ծանր է, քան դրդողինը կամ օժանդակողինը, իսկ ներկա կամ նախկին պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը ավելի հավանական է դարձնում քննությանը խոչընդոտելու ռիսկը, քան այդպիսին չհանդիսանալը։ Տվյալ դեպքում երկու պարզ սկզբունքն էլ խաթարված է » - ընդգծել  է Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

 

Անդրադառնալով մեղադրանքի բուն էությանը՝ փաստաբանները նշում են, որ սահմանափակված են նախաքննության գաղտնիության կարգավիճակով, ուստի կարող են ընդամենը գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի հայտարարությանը. «Հիմնավոր չեն թե՛ խնդրո առարկա մրցույթի մասնակցության անհնար պայմաններ ստեղծելու մեղադրանքը, թե՛ անհայտ ելակետային թվից երեք անգամ ավելի թանկ հաշվարկ կատարելը։ Նախաքննության ընթացքում, և հարկ եղած դեպքում նաև դատարանում, մենք պատրաստ ենք ապացուցել մրցույթի մասնակցության օրինականությունը և ներկայացված արժեքի գնագոյացումը։ Ընդհանուր առմամբ կարևորելով թափանցիկ և հաշվետու գործեաոճը մեր պատրաստակամությունն ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին պատշաճ մասնակցելու անհրաժեշտ բոլոր դատավարական գործողություններին» - նշել է «Սիներջի ինթրնեշնըլ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը։

 

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի Synergy International Systems միջազգային ընկերության Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թվականին՝ մինչ օրս նախագծեր իրականացնելով աշխարհի ավելի քան 80 երկրներում։ Ընկերության գործունեությունը ներառել է ինչպես  պետական մարմինների, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների և մասնավոր գործընկերների ծրագրային ապահովման և աջակցության ծրագրեր։ Նախաձեռնված վարույթի շրջանակներում ենթադրյալ դրդչության և օժանդակության համար կալանավորում խափանման միջոցն է կիրառվել ընկերության հիմնադիր-տնօրենի և մեկ աշխատակցի նկատմամբ։ Կալանավորված մյուս գործընկերը ներկայում չի հանդիսանում ընկերության աշխատակից։

 

###

 

 

 

Աշոտ Հովհաննիսյան «Սիներջի» ընկերություն փաստաբանական խումբ հայտարարություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին