f

Անկախ

Թե ինչպես մեկի հերթական մարմաջը դարձավ  բացառիկ տխմարության նմուշ՝ կառավարության որոշման նախագծի հանդերձներով


Մենք չենք անդրադառնա «Հայոց պատմություն», թե «Հայաստանի պատմություն»  անհեթեթ պատմության ողջ ընթացքին՝ հայտնի անձնավորության  սարքած հերթական «թատերական» ներկայացման շարժառիթներին ու նպատակներին, այդ գաղափարի բովանդակային վերլուծությանը, ԶԼՄ-ներում ու կառավարության պաշտոնական կայքում ծավալված բանավեճին, նույն կայքում քվեարկության արդյունքների աճպարարությանը, հասարակության մեջ բարձրացած հերթական զայրույթի ալիքին և այլն: Այդ ամենի մասին արդեն բավականաչափ ասվել ու գրվել է:

Հայտնի անձանավորության «Հայ ժողովրդի պատմությունը պետականության բացակայության պատմություն է  պետականության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը՝ պետականության պատմություն պետականության բացակայության դրվագներով» մտավոր հարինքը, ինչպես և նրա շատ ուրիշ «փայլատակումները», ընդամենը երգիծական գրառումների առիթ դառնալով, գուցե անցներ-գնար, բայց իրավիճակն էլ ավելի ապշեցուցիչ դարձավ՝ նման մի բաժակ ջրում բարձրացված փոթորիկի, երբ հանրապետության ԿԳՄՍ նախարարությունն աճապարեց այդ անհեթեթությանը կառավարության որոշման կարգավիճակ տալ: Որոշման նախագիծ սարքեց ու տեղադրեց պաշտոնական՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հրավիրելով հանրությանը քննարկել այն և քվեարկել կողմ կամ դեմ:

Երկու շաբաթ շարունակ հարյուրավոր մարդիկ լրատվամիջոցներում, սոցցանցերում ու տվյալ կայքում ջախջախում էին այդ  նախաձեռնությունը, հայոց պատմության, հայոց լեզվի քերականության դասեր էին տալիս հիշյալ նախարարությանը, ոմանք՝ շատ համբերատար, ուրիշները՝ զայրացած, թուքումուրով ու նույնիսկ հայհոյանքներով:

Բայց արտառոցն այն է, որ այս իրարանցումը գուցեև չլիներ և նախագիծը նույն արագությամբ էլ շրջանառությունից հանվեր, եթե մարդիկ մի քիչ ուշադիր կարդային նախարարության այսպես կոչված  որոշման նախիգիծն ու դրա «հիմնավորումը»: Փաստորեն վիճում էին մի բանի դեմ, որը իրականում գոյություն չուներ:

«2010 թ. հաստատված հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) ձևավորման և հաստատման կարգի թիվ 1  հավելվածի «35-րդ կետում «Հայոց պատմություն» բառերը փոխարինել «Հայաստանի պատմություն»  բառերով»:

Սա է նախատեսված որոշումը:

Հիմա տեսնենք, թե  ինչ է այդ 35-րդ կետը և ինչու են ցանկանում կատարել այդ փոփոխությունը:

Ամբողջությամբ մեջբերում ենք զետեղված հակիրճ հիմնավորումը:

«33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտներըիսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն»  առարկան։ 

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա  անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»:

Ահա բանավեճին մասնակցող բոլոր անձինք հավատալով, որ հիշյալ կետերում անհամապատասխանություն կա, իրենց դատողությունները սկսում են այդ կանխավարկածից, ոմանք առաջարկում են այդ դեպքում փոխել ոչ թե 35-րդ, այլ 33-րդ կետը, շատերն էլ ջանասիրաբար բացատրում են, որ «Հայոց պատմություն» նշանակում է հենց «Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն» և այլն:

Բայց տեսնենք՝ կա՞ իրականում անհամապատասխանություն: Բացենք հղում արված փաստաթուղթը (ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի n 771-ն եվ հունիսի 17-ի n 900-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»), որը առկա է Հայաստանի իրավական փաստաթղթերի arlis.am շտեմարանում:

Նախ սկսենք նրանից, որ հիշյալ 33-րդ կետը, որին հղում է արված, տվյալ փաստաթղթի 2-րդ հավելվածի VIII՝ «Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները» բաժնում է, այսինքն՝ բովանդակում է ոչ թե առարկայացանկ, ոչ թե առարկաների անվանումներ, այլ դրանց ձևավորման սկզբունքները: Եվ խնդրո առարկա 33-րդ կետում էլ շեշտվում է.

«Չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներառում է իր ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներ և (կամ) դասընթացներ: Ուսումնական պլանում կարող են ներառվել առարկաներ, որոնց բովանդակությունն առնչվում է մի քանի ուսումնական բնագավառների»:

Փաստորեն այս կետով ներկայացվում են չափարոշիչով սահմանված տարբեր բնագավառների (հայոց լեզու և գրականություն, բնագիտություն, մաթեմատիկա և այլն) ընդգրկած գիտելիքների շրջանակները՝ առանց առարկաների անուններ նշելու, ընդ որում, ապագա առարկայացանկ կազմողները կաշկանդված չեն այդ ուղղությունների ու գիտելիքների թվարկումով ու պատճենումով, նրանք կարող են  դրանց հիման վրա կազմել և՛ մեկ առարկայի ծրագիր ու դասագիրք, և՛ մի քանի առարկաների, և՛ նույնիսկ որևէ առարկա կարող է առնչվել մի քանի ուսումնական բնագավառների: Այսինքն՝ բավական մեծ ազատություն ունեն:

Ըստ այդմ, այս 33-րդ կետի 6-րդ պարբերությունում էլ  ասվում է.

«Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով»:

Այստեղ առարկայի անվանում ինչպե՞ս են տեսնում կրթության և գիտության նախարարության կարկառուն ներկայացուցիչները: Ստիպված ենք բացատրել հատուկ «խելոքների» համար: Այստեղ ներկայացված են հայրենագիտությանն առնչվող գիտելիքները կամ գիտաճյուղերը և կամ ոլորտները, ինչպես կուզեք, բայց ոչ առարկաների անվանումները, այլապես դրանք կգրվեին չակերտներով: Այդ ոլորտներն իրարից բաժանվում են ստորակետներով, սակայն Հայաստանի պատմությունը և հայ ժողովրդի պատմությունը միացած են «և» շաղկապով՝ ցույց տալու համար, որ դրանք մեկ ամբողջություն են և առանձին գիտելիք, բայց ոչ առարկայի անվանում:

Այս փաստաթղթում միայն 35-րդ կետում են առարկաների անուններ թվարկվում (որոնց թվում «Հայոց պատմությունը») և միայն մի պատճառով՝ պարտադիր են, այսինքն՝ ուրիշ առարկաներ կարող են լինել կամ չլինել, սակայն սրանք անպայման պետք է լինեն:

Հիմա կրթության ու գիտության նախարարության պաշտոնյաներն այդ «անհամապատասխանությունը» որտե՞ղ են տեսնում, ինչպե՞ս են տեսնում, ի՞նչ տրամաբանությամբ: Ուսումնական առարկայի ձևավորման սկզբունքը դրա անվանումից չե՞ն տարբերում: Սա ի՞նչ է, բացահայտ խաբեությո՞ւն պետական մակարդակով, աճպարարությո՞ւն, թե՞ տխմարության բացառիկ օրինակ: Այս փաստաթուղթը կազմողները կա՛մ հիմար են ձևանում, կա՛մ իրոք հիմար են, կա՛մ փորձում են հիմարացնել համայն հայությանը: Ամենից հավանականը թերևս վերջինն է: Ուրիշ եզրակացություն պարզապես հնարավոր չէ անել:

Այդ նույն փաստաթղթի՝ հանրակրթության պետական չափորոշիչի մյուս ընդարձակ բաժիններում խոսվում է սովորողների ուսման վերջնարդյունքների մասին, թե ուսումնառությունից հետո նրանք ինչ գիտելիքներ ու հմտություններ պետք է ունենան: Պահանջվում է, օրինակ, որ հանրակրթական  միջնակարգ ծրագրի շրջանավարտը պետք է «ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս» (կետ 14),  «համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ» (կետ 14), «անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները» (կետ 24) և այլն: Փաստորեն, միջնակարգ դպրոցի շրջանավարտի համար սահմանելով կարողությունների ու գիտելիքների բարձր նշաձողեր, կրթության քաղաքականություն մշակողներն ու կառավարիչները դույզն-ինչ չեն մոտենում այդ նշաձողերին:

Ահա այսպիսի «Հայաստանի պատմություն»:

Անահիտ Հարությունյան

Հայաստան «Հայոց պատմություն» դասագիրք

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին